70 տարեկանում կյանքից հեռացել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը:«Կյանքից հեռացավ հրաշալի մի մարդ, իր գործի բացառիկ նվիրյալ, նուրբ մտքի եւ հումորի, խորքային դիտողականության տեր արտիստը: Բոլորովին վերջերս, Գ. Սունդուկյանի անվ. թատրոնի «Դեկամերոն» ներկայացման առաջնախաղից հետո առիթ եղավ երկար զրուցելու իր հետ. զվարճախոսության ու անսպառ սրամտության ժամեր էին իր եւ Արմեն Էլբակյանի «առաջատարությամբ»: Ավաղ, մարդկային մեր բացահայտումերը միշտ ուշացած են... Խոնարհումս Ձեր լուսավոր կերպարի եւ հիշատակի առջեւ: Հանգչեք խաղաղությամբ, վաստակավոր արտիստ, մեր սիրելի Վանիկ Մկրտչյան», - գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
BRAVO.am-ը միանում է բոլոր ցավակցություններին:
Վանիկ Մկրտչյանը ծնվել է 1950թ. մարտի 13-ին՝ Արթիկ քաղաքում: 1969-72թթ սովորել է Երեւանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1973-78թթ.` Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ստացել է երաժշտական թատրոնի դերասանի որակավորում: 1978թ.-ից աշխատել է Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: Զուգահեռ 2008թ-ից որպես դերասան աշխատում է Երևանի Ս. Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում, ինչպես նաեւ համագործակցել է Է. Էլբակյանի անվան թատրոնի հետ:
Մարմնավորել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Բ. Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա» (Փիչըմ), «Ժուան Գանգորա» (Ժուան), Է. դե Ֆիլիպպոյի «Չեմ վճարի» (Ստրումելլո), «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» (Կուպել...
Կարդալ ամբողջովին