«Հանրապետություն» կուսակցությունում դեռ չեն որոշել կոալիցիա կկազմեն իշխանության, թե ընդդիմության հետ։
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության անդամ, ավագանու թեկնածու Անի Խաչատրյանը։
Ըստ նրա՝ դեռ հնարավոր կոալիցիա կազմելու որոշում չունեն, քաղաքական խորհրդի նիստ չեն ունեցել, հետևաբար, չի կարող ասել՝ ՔՊ-ի հետ կմիավորվե՞ն, թե՝ ոչ։
«Երբ քաղաքական խորհրդի նիստ լինի, այդ ժամանակ էլ հնարավորների և անհնարիների մասին կմիանանք», - հավելել է նա։
Նա նաև ընդգծեց էլ է, որ ավագանու ընտրությունների համար այլ պատկեր էր սպասում․ «Վստահ էի՝ երևանցին այնքան գիտակից է, որ գնալու և ընտրելու է 14 ուժերից ամենաարժանիին և ամենահարուստ կենսագրություն ունեցող թեկնածուին, և մենք չէինք ունենալու կոալիցիա կազմելու քննարկում, քանի որ ունենք այն, ինչ ունենք, մեր քաղաքական խորհրդի նիստո...
Կարդալ ամբողջովին