Մոտակա օրերը կարող են որոշիչ լինել, միջնորդներն անելու են հնարավոր ամեն բան կրակի դադարեցման համար: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի Արցախից հեռարձակվող հատուկ թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 8-ին Ժնևում և հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Ղարաբաղի հարցով նախատեսված բանակցությունների մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությանը:
Կարեն Բեքարյանի խոսքով՝ այս բանակցությունների ձևաչափը դեռևս պարզ չէ:
«ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ ԱԳ նախարարների հանդիպման մասին դեռևս որևէ հստակ տեղեկատվություն չկա, ուստի պետք է հասկանալ Ժնևի բանակցությունները համանախագահների՞ բանակցություններ են, թե՞ դա իր մեջ ներառելու է հակամարտության կողմերին, և եթե այո, ապա ինչ ձևաչափով», - նշել է նա՝ ընդգծելով, որ բանակցություններում Թուրքիայի ցանկացած ներգրավվածություն պետք է բացառվի:
Խոսելով կրակի դադարեցման ռեժիմի մասին՝ վերլուծաբանն ուշադրություն է հրավիրել մի կարևոր նրբության վրա:
«Կարևոր է, որ վերադարձը կրակի դադարեցման ռեժիմին լինի վերադարձ 1994-95 թվականների պայմանավորվածություններին, որոնց տակ կա Արցախի,...
Կարդալ ամբողջովին