Չափազանց կարևոր է այն, ինչ տեղի է ունենում Սյունիքի մարզում, հատկապես Գորիս-Կապան ճանապարհին, այս առումով մենք միշտ շեշտել ենք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո համապարփակ լուծման անհրաժեշտություն կա։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Հայաստանը և Ադրբեջանը պետք է կարողանան հասնել երկարատև խաղաղության։ Ուզում եմ ընդգծել, և արդեն մի քանի անգամ ասել եմ․ մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է։ Մենք համապարփակ լուծման անհրաժեշտություն ենք տեսնում, որի համար պետք է ընթանան բանակցություններ, ինչը շատ կարևոր է՝ լուծելու առաջացող տարբեր լարվածությունները, որ հատկապես...
Կարդալ ամբողջովին