PanARMENIAN.Net - 2022 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 20:00-ին. Հայաստանի ստարտափ ակադեմիան կանցկացնի առցանց Դեմո օր՝ ներկայացնելու իր Traction ծրագրի երկրորդ շրջափուլի 8 ստարտափ շրջանավարտին: 12-շաբաթյա մենթորության ծրագիրը՝ միտված օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնելու իրենց աճը և ներդրումներ ներգրավելու, մեկնարկել է 2021-ի սեպտեմբերին:
Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTD)։ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։
Ծրագրի շրջանակում 8 ստարտափ, որոնք առաջարկում են տեխնոլոգիական լուծումներ կրթական, ֆինանսական, մեդիայի, տեղեկատվական անվտանգության, դեղագործության և առողջապահության ոլորտներում, ինտենսիվ աշխատել է Zynga-ից, CARFAX-ից, Dave-ից, Fyber-ից և այլ միջազգային ընկերություններից մենթորների հետ։ Թիմերը մշակել են աճի հաքինգի, վաճառքի և ներդրումների ներգրավման ռազմավարություններ՝ իրագործելով առաջադրված զարգացման նպատակները:
Անցած 12 շաբաթվա ընթացքում թիմերին հաջողվել է ապահովել միջազգային վաճառքներ ԱՄՆ-ում հավատարմագրված համալսարանների, կենսատեխնոլոգիական լաբորատորիաների հետ, գործարկել պրոդուկտների բարելավված տարբերակները IOS և Android հարթակներում, գրանցել օգտատերերի բազայի միջինում 70% աճ և ընդունվել միջազգայ...
Կարդալ ամբողջովին