Իտալիայի առաջնության -րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 3-1 հաշվով պարտության մատնեց «Ջենոային»:
Հաղթած թիմի կազմում երեք գոլերն էլ խփեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Խաղից հետո Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում գրել է. «Ազգիս համար: «Ռոմայիս» համար»:
Նշենք, որ այս գոլերով Մխիթարյանը բացեց գոլերի իր հաշիվը իտալական «Ա Սերիայի» ընթացիկ մրցաշրջանում: Բացի խփած երեք գոլից հայ ֆուտբոլիստն իր ակտիվում ունի 4 գոլային փոխանցումը, որը լավագույն արդյունքն է ներկա պահին: Օրեր առաջ կայացած Եվրոպայի լիգայի «Կլյուժի» հետ խաղում էլ Մխիթարյանը բացել էր իր գոլերի հաշիվը ընթացիկ մրցաշրջանում անցկացրած բոլոր մրցաշարերում:
Բացի այդ, Մխիթարյանը դարձել է երկրորդ ֆուտբոլիստը, ով, սկսած 2015/16 մրցաշրջանից 10 և ավելի գ...
Կարդալ ամբողջովին