Դեպի վեր

Կրթական իրավունքի խախտումը մի տարր է Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների համատեքստում

armtimes.com10/16/2020, 1:30
  • Email
  • Facebook
  • Twitter

Կրթական իրավունքի խախտումը մի տարր է Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների համատեքստում

Արցախցի բազմաթիվ երեխաներ, որ ժամանակավորապես գտնվում են Հայաստանում, ընդունել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկն ու հաճախում են իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոցներ. «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաղորդեցին ԿԳՄՍՆ-ի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Այնուամենայնիվ, Արցախում գտնվող երեխաները դպրոց հաճախել, իհարկե, չեն կարող, և ինչպես տեղեկանում ենք նախարար Արայիկ Հարությունյանի գրառումից՝ շուրջ 24 հազար արցախցի երեխա զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի մասնագետներից հետաքրքրվեցինք, թե արդյոք կրթության իրավունքի պահանջը խախտելը կարող է ներկայացվել միջազգային ատյաններ՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացվող գործերի շրջանակում, և ինչ կարող ենք ակնկալել նման պահանջի արդյունքում: Մեր հարցերին համաձայնեց պատասխանել ամբիոնի դասախոսներից մեկը, սակայն չկամեցավ, որ նշվի իր անուն-ազգանունը, քանի որ, իր խոսքով, կրթության իրավունքի նեղ մասնագիտացում չունի: Նա ընդգծեց, որ կրթության իրավունքը պետք է դիտարկել՝ Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների՝ բազային իրավունքների խախտման համատեքստում. իսկ այստեղ, առաջնայինն, իհարկե, կյանքի իրավունքն է:

- Ընդհանրապես հակամարտության ժամանակ՝ ռազմական գործողությունների ընթացքում կան որոշակի կանոններ, որ սահմանված են 1945թ․ Ժնևի կոնվենցիայով և դրա լրացուցիչ արձանագրություններով։ Միջազգային իրավական փաստաթղթերով հստակ արգելվում է քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը։ Այսինքն, մենք պիտի սկսենք այստեղից:

Իհարկե, կրթական իրավունքը կարևոր իրավունքներից է, որ սահմանված է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերով, օրինակ՝ 1945թ․ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով: Այն 1950թ. Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունք է, բայց սա կոնվենցիայով սահմանված իրավունք է, որ հիմնականում պարտավորություն է նախատեսում պետության համար՝ ապահովել իր քաղաքացիների կրթության իրավունքը; Այստեղ այդ իրավահարաբերությունը պիտի տարանջատենք:

Իսկ հիմա գանք սկզբից։ Եթե կա զինված ընդհարում, ապա զինված ընդհարման ժամանակ պիտի կողմերը պահպանեն կանոնները նշված փաստաթղթերի։ Դպրոցները և կրթական հաստատություններն այն օբյեկտներից են, որոնք, հստակ նշված է միջազգային իրավական մեխանիզմներով, արգելված է թիրախավորել։ Խախտումներն սկսվում են այստեղից: Անգամ կյանքի իրավունքի խախտման մասին է խոսք գնում, ուր մնաց՝ կրթական իրավունքը։

- Կրթական իրավունքը, Դուք էլ նշեցիք, պետք է ապահովի պետությունը, սակայն ագրեսորի կողմից նման իրավիճակի ստեղծմամբ պայմանավորված՝ մարդիկ նույնիսկ նկուղներից չեն կարողանում մի պահ դուրս գալ: Ըստ այդմ, ումի՞ց, ի՞նչ է հնարավոր պահանջել:

- Այո, թիրախավորում են խաղաղ քաղաքացիներին, աշխարհը ճարակած կորոնավիրուսի պայմաններում պատերազմ են սկսում, երբ մարդկանց մաքուր օդ է պետք, հիգիենա պահելու պայմաններ, մարդիկ նկուղից չեն կարողանում դուրս գալ, հնարավորություն չեն տալիս մարդու համար անհրաժեշտ նվազագույն պայմաններն ապահովել: Դա հենց իմ նշած բազային իրավունքների խախտումն է:

Կրթական իրավունքն, ըստ էության, պիտի ապահովի պետությունն իր քաղաքացիների համար. այն համարվում է սովորութային միջազգային իրավունք: Բնականաբար, այս պայմաններում չեն կարող Արցախի բնակիչները պահանջել իրենց կրթական իրավունքները Ադրբեջանից (դրանք Ադրբեջա՛նն է խախտում): Այստեղ եղած իրավիճակը մարդասիրական իրավունքի բազային նորմերի խախտումն է, որով ակնհայտորեն խախտվում է քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակման արգելքը:

Սա պատերազմական հանցագործություն է. նշված իրավական մեխանիզմների հարցերը կարող են բարձրացվել իրավական տրիբունալներում, բայց, ցավոք, սրտի այս պահին չկա փոխադարձ համաձայնություն պատերազմական հանցագործությունների մասով կամ այլ խախտումների մասով վեճերը քննել:

- Առհասարակ չկա՞, թե՞ Հայաստանն առայժմ նման որոշում չունի:

- Պատերազմական հանցագործությունների մասով կա որոշակի իրավազորության ներքո գործեր քննելու մի քանի տարբերակ: Տարբերակներից մեկն էլ այն է, որ կողմերը մասնակից լինեն Հռոմի ստատուտին, այսինքն՝ միջազգային քրեական դատարանի, կոպիտ ասած, կանոնադրությանը: Տվյալ դեպքում մասնակից չէ ոչ Ադրբեջանը, ոչ՝ Հայաստանը: Ու եթե Հայաստանի՝ մասնակից չլինելը խնդիր չէ, քանի որ մենք կարող ենք դիմել այլ կարգով, սակայն Ադրբեջանի պարագայում խնդիր է. ուղղակի չի ընդունի: Չասենք, որ գործը չի կարող քննվել, բայց այն խնդրահարույց է լինելու:

Ամբողջ այս պատերազմի մեջ կրթական իրավունքի ապահովումն ընդամենը մի տարր է, և ոչ՝ հիմնա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 489 495.5
EUR 577 589
RUR 6.39 6.59
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր