«Բերեշիտ» առաջին մասնավոր լուսնային ապարատը, որն ստեղծվել Է իսրայելական SpaceIL տիեզերական ստարտապի կողմից, լիովին պատրաստ Է Falcon-9 հրթիռով տիեզերք ուղարկվելուն: Դրա արձակումը կկայանա փետրվարի 14-ին, եթե դրան չխանգարի եղանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նախագծի պաշտոնական միկրոբլոգը: «Բերեշիտ»-ի հաջող արձակումը հանրագումարի կբերի ութուկես տարվա շատ համառ եւ քրտնաջան աշխատանքի արդյունքները»,-հայտարարել Է Յոնաթան Ուայնթրաուբը՝ SpaceIL-ի ղեկավարներից մեկը:
Ինչպես նշել Է ինժեները, առաջին իսրայելական լուսնագնացը երեկ անցել Է բոլոր նախաթռիչքային ստուգումները եւ այժմ այն ամբողջովին պատրաստ Է տիեզերք արձակմանը: Ուայնթրաուբի եւ նրա համախոհների լուսնագնացն սկզբնապես ստեղծվում Էր Lunar XPrize աղմուկ հանած մրցույթին մասնակցելու համար: Այն Google ընկերության եւ XPrize հիմնադրամի կողմից 2007 թվականին գործարկվել Էր տիեզերքի «մասնավոր» յուրացումը եւ այլ մոլորակների...
Կարդալ ամբողջովին