Խորհրդարանը քննարկում է Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի խոսքով, նախագիծը նպատակ ունի հայրենիք վերադառնալու հնարավորություն ընձեռել ծառայությունից խուսափած անձանց։ Ըստ նրա, դա կնպաստի, որ այդ քաղաքացիները գան և իրենց ավանդը ներդնեն ՀՀ տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ ոլորտների զարգացման գործում։
«Նախագծի հիմքում ընկած է նաև հետպատերազմյան հետևանքների հնարավորինս մեղմումը, ինչպես նաև մարդասիրության և համերաշխության սկզբունքների դրսևորումը»,- նշեց նա։
Ըստ բանախոսի, նախատեսվում է համաներում հայտարարել 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպաների նկատմամբ, եթե նրանք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ խուսափել են ժամկետայի...
Կարդալ ամբողջովին