Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, Շիրակի մարզի Աշոցք գյուղում տեղի ունեցավ դեկտեմբերի 29- Չինարիում ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանի հուղարկավորությունը:
26-ամյա սպային հողին հանձնեցին զինվորական կարգով: Հերոս սպային ամբողջ Աշոցքն էր եկել վերջին հրաժեշտը տալու: Բնակիչները Armtimes.com-ի հետ զրույցում պատմեցին, որ Շավարշը յուրահատուկ երիտասարդ էր, ընտանիքի միակ որդին:
«Խելոք, շատ համեստ երեխա էր: Մարդկանց հարգել գիտեր, մեկին մե վատ բառմ չէր ըսե: Տան միակ կերակրողն էր, գյուղի հետ շատ էր կապված: Վերջին անգամ գյուղ խոտ հավաքելուց էր եկել: Ծնողները լուռ իրանց վիշտը կսգան, կըսեն՝ մեր տղեն, թող վերջինը էղնի»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասում է Աշոցքի բնակիչ Սուրիկ Դանիելյանը:
Աշոցքի բնակիչների խոսքով՝ ավագ լեյտենանտ Մելիքյանը իր ենթակայության տակ գտնվող զինվորների օգնության ձայներն է լսել, փորձել է օգնել, բայց ընկել է թշնամու գնդակից. «Երկու զինվոր՝ իջել են ձորակի մեջ լվացվելու: Էդ մոմենտին թուրքերը հարձակվել են էդ էրեխեքի վրա: Շավարշը, ձենները լսելով, վերցրել է ավտոմատը ու հասել օգնության: Երկու թուրքի խփել է ու հետեւից իրան են խփել»,- Armtimes.com-ին պատմեց Սուրիկ Դանիելյանը եւ ավելացրեց, որ, երբ Շավարշին գտել են՝ ավտոմատը ձեռքին է եղել, իսկ մատը՝ ձգանին:
Աշոցքում դժգոհ են միջազգային կառույցների աշխատանքից:
«Մեր դիվանագիտությունը թույլ է: Կպել են ՀԱՊԿ-ից, Ռուսաստանից, բայց պտի ՆԱՏՕ մտնինք, որ մեզի տեր էղնին: Մենք մեղք ենք, էսօր ոչ մի քրիստոնեական երկիր չի քննադատում ադրբեջանցու հանցագործությունը»,- ասում է Աշոցքի բնակիչը:
Դասընկերների եւ ծառայակից ընկերների բնութագրմամբ` Շավարշը հայրենասեր էր, գտակցված էր ընտրել մասնագիտությունը. «Դպրոցական տարիներից, երբ 4-5-րդ դասարան էինք, ասում էր, որ զինվորական է դառնալու, սիրում էր պայքարել: Ժպիտը միշտ երեսին...
Կարդալ ամբողջովին