Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հայտարարություն է տարածել՝ ազդարարելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2023/2024 թթ. համերգաշրջանի մեկնարկի մասին:
«Ուրախ եմ հայտարարելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2023/2024 թթ. համերգաշրջանը, , որն այսօր կմեկնարկի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգով։
Մեզ սպասվում են հիանալի ելույթներ բացառիկ երիտասարդ երաժիշտների հետ, որոնք փառատոնի հյուրը կլինեն առաջիկա շաբաթների ընթացքում:
Այսպիսով, սկսած այսօրվանից՝ ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր համերգներին՝ միասին վայելելու հանրահայտ արտիստների վիրտուոզ կատարումներն ու դասական երաժշտության հրաշալի մթնոլորտը:
Կհանդիպենք կարճ ժամանակ անց»,- ասված է սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կալանքից 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դ...
Կարդալ ամբողջովին