Դեպի վեր

ՀՀ գործող իշխանություններն ունեն հարճի կարգավիճակ. քաղաքագետ

yerkir.am12/29/2021, 11:06

ՀՀ գործող իշխանություններն ունեն հարճի կարգավիճակ. քաղաքագետ

Yerkir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

- Պարո՛ն Ղևոնդյան, ակնհայտ է, որ օրվա իշխանությունը տարբեր պատճառներով չի պաշտպանում հայության կենսական շահերը։ Նրանք մի կողմից պատրաստվում են «խաղաղության դարաշրջանի» բացմանը, իսկ մյուս կողմից` դարավոր թշնամու հետ բարիադրացիական հարաբերությունների հաստատմանը։ Արդյո՞ք այդ բանակցություններն այս պահին մեզ անհրաժեշտ են, և արդյո՞ք Հայաստանը հիմա ունակ է դրանցում գրանցելու հաջողություն:

- Բանակցողն այն մարդն է, ով Աժ ամբիոնից ուղիղ եթերով հպարտությամբ նշում է, որ ինքն է Արցախի ձախողված պատերազմի պատասխանատուն, ինքն է 5000-ից ավելի զոհերի մեղավորը, ինքն է, որ երկիրը հասցրել է աղետի և պատրաստվում է Արցախը հանձնել Ադրբեջանին, ինքն է, որ կարծում է՝ Արցախի հայկական լինելը սխալ է։ Այս ամենը գնահատականներ չէ, այլ փաստեր։ Այսքանից հետո ասել` Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ ինչ որ օրակարգ պետք է քննարկի, արդյո՞ք հայկական շահ կա, թե` չկա՞. հայկական շահը մահացավ 2018 թ., երբ սույն արարածին բերեցին իշխանության։ Սույնին բերեցին իշխանության մի քանի հիմնական պատճառներով: Առաջինը` Արցախի հարցի լուծում` հօգուտ Ադրբեջանի, երկրորդ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, երրորդ` Ռուսաստանի` տարածաշրջանից դուս մղման պայմանների ապահովում։ Այս անձնավորությունը ո՛չ ավել, ո՛չ պակաս այդ օրակարգը իրականացրեց, և այսօր հասել ենք այն հանգրվանին, որ չկան որևէ խոչընդոտներ կամ նախապայմաններ, որոնք Թուրքիան առաջադրել էր Հայաստանի առջև: Հիշեցնենք՝ դրանք էին Արցախի խնդրի ադրբեջանանպաստ լուծումը, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող քաղաքականությունից հրաժարում, իսկ հիմա նոր նախապայման կա, դա Սյունիքի վրայով միջանցքի տրամադրումն է Ադրբեջանին։ Հայ-թուրքական օրակարգ չկա Հայաստանում, կա թուրք-ադրբեջանական օրակարգ։ Հայաստանի գործող իշխանությունները ունեն հարճի կարգավիճակ. սպասարկու, քաղաքական թիմ է, միայն թե ապահովի երկու նախապայման իրենց մասով: Թուրքիան և Ադրբեջանը լոբբինգ անեն, որպեսզի Հայաստանի գործող իշխանությունները շարունակեն մնալ իշխանական աթոռին, և այն հեղինակազրկող նյութերը, որոնք կան կոնկրետ երկու-երեք անձի հետ կապված, չհրապարակվեն։ Դատողությունները, որոնք ես հնչեցնում եմ, ունեն տրամաբանական կապեր այն վարքի հետ, որոնք ցուցադրում է տվյալ արարածը վերջին մի քանի տարիների ընթացքում՝ չարձագանքելով իրեն ուղղված վիրավորանքներին և այլն։ Իր վերաբերմունքը Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ հայտնի է դեռ վաղուց, նա ատում էր հայ զինվորին, նա ատում էր Վազգեն Սարգսյանին. այդ մասին նա գրում էր իր խմբագրականներում։ Այս է իրականությունը` Հայաստանը սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը։

- Չենք կարող չանդրադառնալ նաեւ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից պարբերաբար հնչեցվող եւ վերջերս առավել վտանգավոր, իրականությունը խեղաթյուրող ու հայկական շահերը ոտահարող դիրքորոշումներին. Մասնավորապես, նրա ասուլիսում կասկածի տակ դրվեց արդեն նաև առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքի վերականգնման պահանջի լեգիտիմությունը: Ինչպե՞ս հասկանալ այս հայտարարությունները, որոնք մեկը մյուսի հետևից հաղթաթուղթ են Բաքվի բռնապետի ձեռքում։

- Խնդիրը սկսվում է 1998 թ.։ 2008 թ. հետո սույն արարածին սկսեցին նախապատրաստել, որ գա ինչ որ մի ժամանակահատված, և նրան իշխանություն փոխանցեն։ 2019-ին «Независимая газета» թերթում բավական բաց հոդված հրապարակվեց, որտեղ նշված էր, որ Հայաստանի գործող իշխանությունները (կոնկրետ անձերի մասին էր խոսվում) Արցախի անվտանգության գոտի համարվող տարածքները` 5 շրջանները, ամեն մեկը 1 մլրդ դոլարով վաճառելու են, կամ վաճառել են, և շատ այլ տվյալներ էր գրված։ Հայաստանի կողմից ոչ մի մակարդակով արձագանք չեղավ։ 2018 թ. իշխանափոխությունից հետո գործող վարչապետի օգնականը ինտեսիվ կապի մեջ էր Ադրբեջանի հետ։ Որքան էլ հերքեն, փաստեր կան, մարդիկ, որ այդ ամենի մասին տեղյակ են։ Այսօր ուղղակի հայտարարությունների մակարդակով ասված գործընթացների վերջակետի օրն է։ Գործող վարչապետը հայտարարեց, որ Արցախը հայկական չէ, այնտեղ եղել են փոքրամասնություններ։ Մարդը ադրբեջանական իշխանությունների հարճն է, և ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր