78-րդ անգամ անցկացվեց ամենահին կինոփառատոններից մեկը: Վենետիկում հավաքել էին բազմաթիվ հայտնիներ ու կայացան հետաքրքիր ֆիլմերի պրեմիերաներ: Ինչպես միշտ, այս տարի էլ գլխավոր մրցանակների համար պայքարը բավական թեժ էր. հիմնական ցանկում 21 ֆիլմ էր ներկայացված: Իր ռեժիսորական նորամուտը «Կորսված դուստր» ֆիլմով նշող դերասանուհի Մեգգի Ջիլլենհոլը մրցանակ ստացավ լավագույն սցենարի համար:Լավագույն դերասանուհին Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» ֆիլմում գլխավոր դերը մարմնավորած Պենելոպե Կրուսն է: Դահլիճում հաղթանակի կապակցությամբ իսպանուհուն համբույրով շնորհավորել է ամուսինը՝ Խավիեր Բարդեմը:
Տղամարդու լավագույն դերի համար «Վոլպիի գավաթը» ստացել է Ջոն Արսիլան՝ կոռուպցիայի մասին ֆիլիպինական «Աշխատավայրում: Անհայտ կորածները 8» ֆիլմի համար: Նա ներկա չի եղել միջոցառմանը, եւ մրցանակը հանձնվել է ռեժիսոր Էրիկ Մատիին:
Մարչելո Մաստրոյանիի մրցանակը երիտասարդ դերասան Ֆիլիպո Սքոթիինն է՝ Պաոլո Սորենտինոյի «Աստծո ձեռքը» ֆիլմում խաղացած դերի համար: Աշխատանքը նաեւ կինոփառատոնի ժյուրիի Գրան Պրիի է արժանացել:
Սորենտինոյի խոսքով՝ ֆիլմն ինչ-որ առումով ինքնակենսագրական է ու պատմում է 17-ամյա տղայի մասին, որը բոլոր ուժերով փորձում է գտնել կյանքում իր տեղը: Ֆիլմում տեղ են գտել նաեւ կարեւոր մի քանի իրադարձություններ, որոնց ականատեսն են եղել իտալացիները 1980-ական թվականներին: Դրանց թվում է Դիեգո Մարադոնայի ձեռքով հայտնի գոլը, որի պատվին էլ ֆիլմը ստ...
Կարդալ ամբողջովին