PanARMENIAN.Net - Վերջին հարյուր տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում մարդկանց հասակն ավելացել է։ Այդ մասին է վկայում բժշկագիտության մասնագետներին միավորող NCD Risk Factor Collaboration կազմակերպության կողմից և Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ իրականացված հետազոտությունը։
Աշխարհի բնակչության միջին հասակի փոփոխությունների դինամիկան ամփոփող հետազոտությունը հրապարակվել է eLife ամսագրում։ Ուսումնասիրության մեջ գիտնականները մասնավորապես վերլուծել են 200 երկրում 1896-1996 թթ․ ծնվածների՝ ավելի քան 18.6 միլիոն 18-ամյա տղամարդկանց և կանանց հասակների վերաբերյալ տվյալները։
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մասնավորապես Հայաստանում 1914 թ․ համեմատ մեկ դար անց տղամարդկանց միջին հասակն ավելացել է 10.1, իսկ կանանց միջին հասակը՝ 8.5 սանտիմետրով։ Հայ տղամարդիկ 172 սմ միջին հասակով 200 երկրի դասակարգման մեջ զբաղեցրել են 88-րդ տեղը՝ 1914-ի 104-րդ տեղի համեմատ։ Հայուհիները, համապատասխանաբար, 158.1 սմ-ով բարձրացել են 122-րդ տեղը 1914-ի 142-րդ տեղի համեմատ։
Հայաստանի հարևան երկրներում կանայք ավելի բարձրահասակ են։ Այսպես, Վրաստանն այդ վարկանիշում զբաղեցնում է 49-րդ տեղը, Թուրքիան՝ 79-րդ, Իրանը՝ 88-րդ, Ադրբեջանը՝ 115-րդ։ Հայաստանցի տղամարդիկ ևս իրենց հասակով զիջում են բոլոր հարևաններին՝ բացի ադրբեջանցիներից, որոնք վարկանիշային սանդղակում զբաղեցնում են 113-րդ տեղը։
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդիկ ապրում են Նիդերլանդներում․ նրանց...
Կարդալ ամբողջովին