«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ucom-ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը:
«2021 թվականը պետք է դարձնենք մեր զարգացման տարի: Շարժական կապի ոլորտում փոփոխություններ ենք անելու: Այդ կապի մեր բաժանորդները սկսած 2021 թվականի վերջից և 2022-ի սկզբից տեսնելու են էական փոփոխություն իրենց ստացված արագության և որակի մեջ: Հաջորդ տարի նախատեսված է ամբողջությամբ արդիականացնել շարժական ցանցը, որպեսզի հետագա տարիներին ընկերությունը պատրաստ լինի 5-րդ սերնդի ցանցի լիարժեք գործարկմանը: Այսինքն, 2 տարուց մենք պլանավորում ենք ունենալ 5G ready, այսինքն` 5G-ին պատրաստ ցանց: Երբ կլինի համապատասխան ռադիոհաճախականություն, հնարավոր ենթակառուցվածք պետության կողմից, ընկերությունը պատրաստ կլինի դրան»,- նշեց Խաչատրյանը:
Անդրադառնալով ֆիքսված կապին` Ucom-ի գլխավոր տնօրենն ընդգծեց, որ նրանք 1-2 ամսվա ընթացքում կտեսնեն էական բարեփոխումներ, քանի որ աշխատանքներ են տարվում միջազգային վենդերների հետ:
«Արդեն իսկ ձեռք են բերվել...
Կարդալ ամբողջովին