Դեպի վեր

Մեղրին բոնուսո՞վ էիք տալիս, թե՞ ատկատով. Վահագն Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

armtimes.com05/25/2023, 9:06

Մեղրին բոնուսո՞վ էիք տալիս, թե՞ ատկատով. Վահագն Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ու դրանից հետո տեղի ունեցած ընտրությունները ընդդիմությունը ներկայացնում է որպես իշխանազավթում։

Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ իր ելույթի ընթացքում, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ շարունակելով.

«Նշում են, որ դա տեղի է ունեցել «արտաքին «դաբորներով»»։ Ընտրությունների ժամանակ ձեր ձայնը, որ տվել եք մեզ, ուրեմն տվել եք «դաբորյով», չգիտեմ՝ ձեզնից կոնկրետ ո՞ւմ են զանգահարել պարոն Բիլնքենը կամ Լավրովը և տվել էդ «դաբրոն»։

Մի այլ հետաքրքիր դեպք էլ կա. իրենց կուսակցության փոխնախագահը՝ Աշոտյանը, (-խմբ. «Հանրապետական») նշում էր, որ ժամանակին ՀՀ 50 հազար տոննա զենք էր մտել։

Սիրելիներ, դուք հետևում եք ռուս-ուկրաինական պատերազմին և տեսնում եք հրապարակումներ, որ Ուկրաինան որևէ երկրից զենք է ստացել։ Ասում են՝ 20 հատ ՀՕՊ, 30 հատ տանկ, բայց ոչ թե տոննա, որովհետև տոննայով հաշվում են ջարդոնը, ոչ թե զենքը։ Չնայած ձեր բերած զենքը հենց տոննայով էլ պետք էր չափել։ Ես պատիվ ունեցել եմ ՀՀ զինված ուժերում ծառայելու, և երբ պարոն Սարգսյանը նշեց՝ ՀՀ-ն կռվում էր 80-ականների զենքերով, նա ստեց, որովհետև ես մեկ հատ զենք, ու տրանսպորտային միջոց չեմ տեսել, որը եղել է արտադրված 80 թվականից հետո»:

Այնուհետև Ալեքսանյանն անդրադարձավ Արցախի ինքնորոշման իրավունքի հետ կապված հարցին:

«Պարբերաբար խոսվում է այդ հարցից հրաժարվելու մասին և դրանից հետո խոսվում Գերագույն խորհրդի որոշման մասին։ Այստեղ տրամաբանությունն այդ խոսույթում տեղ չունի, բայց երբ ասում ես՝ շատ լավ, կար որոշումը Գերագույն խորհրդի, բայց դրանից հետո Արցախն անում է անկախության քվե: Ումի՞ց: Եթե ՀՀ-ի հետ միավորվել էր, ուրեմն մեզնից անկախացավ: 1997 թվականին պատերազմում հաղթած Հայաստանին առաջարկում են փաթեթային տարբերակ, որով Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում, 1998 թվականին առաջակվում է փուլային լուծում, տարածքների վերադարձ, Արցախի կարգավիճակի հարցը մնում է ապագային։ Սա պատրվակ են օգտագործում, և ՀՀ-ում տեղի է ունենում հեղաշրջում․ Սարգսյանն ու Քոչարյանը ասում են՝ մեզ համար անընդունելի է, պետք է տարածքները տանք անկախության դիմաց, բայց գալիս են, ու 1999 թվականին սկսում է Քոչարյանը բանակցել ընդհանուր պետության շուրջ, որով Արցախն ու Ադրբեջանը դառնո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր