Դեպի վեր

«Կիսաքանդ, երկու մահճակալ, մեկ գազ, վարձը՝ 120 հազար դրամ». Երևանում տուն վարձակալելը շարունակում է խնդրահարույց մնալ

armtimes.com02/6/2023, 1:30

«Կիսաքանդ, երկու մահճակալ, մեկ գազ, վարձը՝ 120 հազար դրամ». Երևանում տուն վարձակալելը շարունակում է խնդրահարույց մնալ

Թեև բոլոր պայմանները ստեղծվել են վարձով տուն առաջարկողների և փնտրողների գործն ավելի հեշտ ու հասանելի դարձնելու համար՝ սոցիալական տարբեր հարթակներում համապատասխան խմբեր, տարբեր կայքեր, սակայն Երևանում խելամիտ գներով վարձով տուն գտնելը դարձել է ոչ միայն դժվար, այլ որոշ դեպքերում՝ անհնար:

Բանն այն է, որ շուկայում տիրող գնաճին զուգահեռ կրկնապատկվել, որոշ դեպքերում եռապատկվել են նաև վարձով տների գները, ինչը, սակայն, չի կարելի ասել առաջարկվող պայմանների մասին:

List.am առքուվաճառքի հայտարարությունների կայքում, օրինակ, մայրաքաղաքում օրավարձով տրվող տների գները միջինում տատանվում են 15-35 հազար դրամի սահմաններում, որոշ դեպքերում էլ անգամ այս սանդղակից դուրս՝ հօգուտ վարձակալություն առաջարկողի: Ամսավարձով տրվող բնակարանների գները ևս դուրս են «խելամտության» բոլոր սահմաններից: Քիչ թե շատ նորմալ պայմաններ առաջարկվող հայտարարություններում այն սկսվում է 150 հազար դրամից:

30 ամյա Ք. Ա.-ն, որը չցանկացավ իր ամբողջական անուն-ազգանունը նշվի, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ հարազատների հետ վերջին 12 տարին վարձակալական հիմունքներով բնակվում է Երևանում: Այժմ փնտրում է նոր վարձով բնակարան, քանի որ վերջերս փաստի առաջ է կանգնել. տան սեփականատերը բնակարանի գինը 70 հազար դրամից նախ բարձրացրել է 150 հազար դրամ, ապա մի քանի օր անց հայտարարել, որ պատրաստվում է այն դարձնել 300 հազար դրամ, ու եթե վերջիններս պատրաստ չեն վճարել այդքան գումար, թող ազատեն այն:

«Այս պահին տուն եմ փնտրում, որպեսզի ազատեմ հին տունը, բայց շուկայում եղած գները ոչ մի կերպ չեն տեղավորվում ադեկվատի սահմաններում: Տեսեք, շուկան պետք է պայմանավորված լինի միջին աշխատավարձով, բայց այս պահին տան վարձերն այնպիսի գներ են, որ անգամ բարձր աշխատավարձից են որոշ դեպքերում բարձր: Կարծում եմ՝ սա պայմանավորված է ռուսների մեծ ներհոսքով, որոնք պատրաստ են ավելի մեծ գումարներ վճարել: Բայց առաջարկը և գնային մոտեցումը անհամաչափ են: Լկտի ձևով են երբեմն ներկայացնում»,- դժգոհեց նա:

Վերջինս նշեց՝ հայտարարություն են տեսել, որ տրվում է երեք սենյականոց բնակարան, գնացել են տեսնելու, պարզվել է՝ միջանցքն ու խոհանոցը երկու սենյակներն են, իսկ տունը բաղկացած է միայն հյուրասենյակից. «Խաբեության դեպքերն էլ են շատ-շատ: Դեպք է եղել, որ տան լուսանկարներ են ուղարկել բավականին լավ պայմաններով, ցանկացել եմ գնալ, տեսնել, տան տերն ինչ-ինչ պատճառներով հետաձգել է անընդհատ: Մի օր էլ նամակ եմ ստանում, որ տան 4 ամսվա վարձը նախօրոք փոխանցելու դեպքում նոր կարող եմ տունը տեսնել»:

Վրաստանի քաղաքացի մի ուսանողուհի էլ, որը ևս չցանկացավ ներկայանալ, մեր զրույցում նշեց՝ առաջին խնդիրն այն է, որ գրեթե միշտ թե՛ բրոքերի, թե՛ տան տիրոջ ներկայացրած պայմաններն իրականության հետ ոչ մի կապ չեն ունեցել:

«Կյանքի համար կարևոր պայմաններ, ինչպիսին է ջուրը, չի եղել, կամ ջեռուցումը: 300 հազար դրամով հայտարարություն են դնում, մի քանի ուսանողներով դասերից կտրվում գնում ենք, ու տեղում պարզում է, որ խաբեություն է: Անգամ նախքան ռուսների գալը ծայրամասային տեղերում այնպիսի պայմաններով տուն էին առաջարկում, որ նշված գնի հետ ոչ մի կապ չուներ: Կիսաքանդ տուն էր, երկու մահճակալ ու մեկ գազ էր դրված սենյակի մեջ, տան վարձն էլ՝ 120 հազար դրամ: Նախկին տան տերն էլ, որի հետ նույն բակում էինք ապրում՝ սեփական մեծ տուն էր, հարկի, անհարկի մտնում էր տուն»,- ասաց ուսանողուհին:

Մեծ դժվարությամբ կարողացել ենք զրուցել նաև List.am-ում վարձակալությամբ տուն առաջարկողների հետ: Բանն այն է, որ շատերը, երբ լսում էին՝ զանգահարողը լրագրող է, հրաժարվում էին տեղեկատվություն տրամադրել: Որպես վարձակալներ ցանկացողներ ներկայանալու դեպքում արդեն հանգամանորեն ներկայացրել են պայմաններն ու գները: Զրուցակիցների անունները չենք հրապարակում:

Այսպիսով, նրանցից մեկի հետ զրույցի ժամանակ մեր դիտարկմանը, որ 200 հազար դրամը շատ բարձր գին է, արձագանքեց, որ իրենց փողոցում 250 հազար դրամից ցածր գնի տուն հնարավոր չէ գտնել, քանի որ գտնվում է կենտրոնում՝ շատ հարմար վայրում: «Սա ամենամատչելի տարբերակն է, այսպիսի գին հաստատ չեք գտնի»,- մի քանի անգամ կրկնեց վերջինս և հավելեց, որ մինչ այդ ռուսներ են ապրել ու երեկ են ազատել տունը:

Մեկ այլ տան տիրոջից, որը տան վարձի գումարը դոլարով էր նշել (1000) ճշտեցինք, թե որքա՞ն կկազմի նույն գումարը դրամի վերածելիս, քանի որ տեղյակ չենք փոխարժեքի ներկայիս գներից: Վերջինս մանրամասնեց. «370-380 հազար, էլի: Դոլարով ենք դրել, որովհետև հիմա դրսից գալացողներն են շատ, որոնք հիմնականում դոլարով են գործարքներ անում»:

Դիտարկմանը՝ հայաստանյան աշխատավարձի պայմաններում 2 սենյականոց բնակարանի համար արդյոք շատ թանկ գին չէ՞, նա ասաց. «Հայաստանում հիմա աշխատավարձերն էլ են բարձրացրել: Ինքս սուպերմա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր