Գնումներ անելը մեր օրերի հակաթրենդներից են փորձում դարձել. մարդիկ սկսել են վախենալ դեն նետված ու չմշակված հագուստի թվերից: Ըստ 2018 թ. տվյալների՝ վերամշակվում է հագուստի միայն 1 տոկոսը: Դրա արդյունքում է նաեւ, որ հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունները տարատեսակ էկոնախագծերով են հանդես գալիս՝ նվազեցնելու համար շրջակա միջավայրի վրա թողած բացասական ազդեցությունը:Շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերն էլ սկսել են գիտակցել, որ հանրային ամեն միջոցառման համար կարիք չկա նոր զգեստ գնել, կարելի է պարզապես զգեստապահարանում գտնել ու նորովի մատուցել հինը: Այսօր ընտրել ենք այդպիսի հայտնի դեմքերից մի քանիսին:
Ջեյն Ֆոնդա
Ջեյն Ֆոնդան հայտնի է որպես շրջակա միջավայրի պաշտպանության մարտիկ, նա Վաշինգտոնում պարբերաբար ցույցերի է մասնակցում ու մի անգամ նույնիսկ ձերբակալվել է:
2020 թվականին դերասանուհին խոստովանեց, որ արդեն 8 ամիս է՝ նոր հագուստ չի գնում, չի էլ պատրաստվում այլ իրեր ձեռք բերել:
«Երբ հասկացա, որ սպառումը գերազանցում է բնական ռեսուրսները, երդվեցի՝ էլ ոչ մի նոր հագուստ չեմ գնելու: Գրեթե մեկ տարի է՝ խոստումս կատարում եմ ու այդպես էլ շարունակելու եմ»,- ընդգծեց Ֆոնդան:
Դերասանուհին նշեց, որ արդեն երկար տարիներ իր քաշը չի տատանվում, ինչը թույլ է տալիս կրել զգեստապահարանի հին հագուստները: 2020 թվականի «Օսկար»-ին նա ներկայացավ իր հին երեկոյան զգեստով, որով մեկ անգամ արդեն 2014 թվականին հայտնվել էր կարմիր գորգին:
Ֆոնդան մի քանի անգամ կրել է նաեւ Saint Laurent-ի վերնազգեստը. Առաջին անգամ դրանով 2016-ին ցուցադրության է ներկա եղել, իսկ 1,5 ամիս անց Լոս Անջելեսում մասնակցել երեկոյի, որը նվիրված է եղել շրջակա միջավայրին:
Աննա Վինտուր
Ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրն իր յուրահատուկ ոճն ունի՝ բոբ սանրվածքը, պրինտերով շրջազգեստները, մուշտակն ու ակնոցը: Շատերն անգամ չեն էլ նկատում, բայց նա սիրում է հանրային միջոցառումներին կրել այն, ինչով մի քանի անգամ արդեն աշխատանքի է գնացել:
Թեեւ խմբագրին ցանկացած դիզայներ մեծ սիրով հագուստ է տրամադրում, ամսագիրն էլ հսկայական զգեստապահարան ունի, եւ նոր բան ընտրելը նրա համար դժվարություն չէ, Վինտուրը դա հատուկ նպատակով է անում: Այդ մասին վերջերս խոսել է The Econimost-ի փոդքաստի ժամանակ:
«Հագուստ գնել, որպեսզի այն մեկ անգամ կրես, այն էլ մեր ժամանակներում, երբ բոլորը խոսում են կայուն տնտեսական զարգացման մասին, էլ նորաձեւ չէ: Հիմա նպատակ ունի գնել այնպիսի զգեստներ, որոնք հետագայում կցանկանաք ձեր դուստրերին փոխանցել: Դա վկայում է հասարակության մեջ հստակ փոփոխությունների մասին, որը նորաձեւությունը, որպես հայելի, արտացոլում է»,- նշել է նա:
Հելեն Միրեն
Բրիտանացի դերասանուհի Հելեն Միրենին հաճախ անվանում են «վերամշակումների թագուհի», ինչի համար նա այդքան էլ ուրախ չէ: Ատում է այդ բառը, ինչպես եւ «հակատարիքային» ու «գեղեցիկ» բառերը: Նրա կարծիքով՝ մարդկանց գեղեցիկի ու տգեղի բաժանելը ցավոտ է, տարիքի հետ պայքարելն՝ անիմաստ, իսկ զարմանալ, որ նույն զգեստը մի քանի անգամ են կրում՝ աննորմալ:
Նա Dolce & Gabbana-ի նույն զգեստը կրել է 3 տարի շարունակ՝ 2013-2015 թթ.: Միրենի կերպարները կարող էին դառնալ ուսումնական ձեռնարկ՝ «Ինչպես հետաքրքիր կրել նույն զգեստը» վերնագրով: Միրենն այն վարպետորեն համադրել է կարդիգանների, զարդերի, վերարկուների ու ականջօղերի հետ:
Քիրա Նայթլի
Քիրա Նայթլին, չնայած իր աստղային կարգավիճակին ու հայտնիությանը, սիրում է ապրել համեստ ու աննկատ կյանքով եւ փայլել էկրաններին: Նա էլ իր զգեստապահարանի հագուստները խնամքով ընտրող ու օգտագործող աստղերից է: Կարլ Լագերֆելդի ստեղծած Chanel-ի զգեստը Նայթլին առաջին անգամ կրել է 2008 թվականին ու ներկա եղել BAFTA Awards-ի երեկույթին: Իսկ 2013 թվականին այն նորից հագել է Ջեյմս Ռայթոնի հետ իր հարսանիքին: Իսկ դրանից մի քանի ամիս անց՝ նույն տարվա դեկտեմբերին, ներկա եղել Լոնդոնում տեղի ունեցած բարեգործական միջոցառմանը:
Մեգան Մարքլ
Մեգան Մարքլն Աֆրիկա կատարած պաշտոնական այցի ընթացքում 2 անգամ կրել է իր զգեստապահարանի հին հագուստը: Նախ Քեյփթաունի District Six Museum է այցելել Veronica Beard-ի կապույտ զգեստով: Դրանից մեկ տարի առաջ նույն հագուստով, պարզապես այլ կոշիկներով, եղել էր Տոնգայում: Ապա Քեմբրիջի դքսուհին հանդիպել է ՀԱՀ-ի երիտասարդների հետ Martin Grant-ի ամառային զգեստով, որը կրել է նաեւ Ավստրալիայում:
Ավստրալիա եւ Օվկիանիա ուղեւորության զգեստների վրա ծախսվել էր 117 հազ. ֆունտ սթերլինգ՝ Մարքլը 16 օրվա ընթացքում 40 զգեստ էր փոխել: Նա խիստ քննադատության թիրախում էր հայտնվել, դրա համար էլ Աֆրիկայում ցույց տվեց, որ կարողանում է ռեսուրսներն ավելի զուսպ օգտագործել ու խնայել հագուստների հարցում:
Քեյթ Միդլթոն
Քանի որ խոսք եղավ թագավորական ընտանիքից, հիշատակենք եւս մեկին: Քեմբրիջի դքսուհին, հավանաբար, տաբլոիդների սիրելին է, որը հարսանիքներին, ընթրիքներին ու հանրային տարբեր միջոցառումներին չի խուսափում ներկայանալ միեւնույն հագուստով եւ կոշիկներով:
Դրանով Միդլթոնն իր մտահոգություն է հայտնում...
Կարդալ ամբողջովին