Իտալիայի խորհրդարանի Alternativa - «Այլընտրանք» խմբակցությունը հայտարարություն է տարածել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խմբակցության պատգամավորները հարցադրում են անում՝ ուղղված Իտալիայի իշխանություններին.
«Արդյո՞ք հեռացող իշխանությունը համարձակություն կունենա խստորեն դատապարտելու այս ագրեսիան, ուղղամտություն կունենա՞ դրա պատասխանատուների դեմ պատժամիջոցներ պահանջելու, թե՞ կլռի, որպես, փաստորեն, մեղսակից, ագրեսորների դիմաց կարմիր գորգեր փռելով»։
Ըստ խմբակցության, այժմ, երբ Իտալիան որոշել է անկախանալ ռուսական գազից՝ դրանից բխող տնտեսական աղետներով, Ադրբեջանն իր հանքավայրերով ածխաջրածինների կարևոր մատակարար է դարձել:
«Հետևաբար, Ադրբեջանն ունի ավելի քիչ մրցակիցներ, և թվում է, թե նա կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ. փաստորեն մենք նվազեցնում ե...
Կարդալ ամբողջովին