Դեպի վեր

Երբ գալիս է հոկտեմբերը. Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումների հետքերով

armtimes.com10/15/2020, 8:30
  • Email
  • Facebook
  • Twitter

Երբ գալիս է հոկտեմբերը. Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումների հետքերով

Հայաստանի հավաքականի սեպտեմբերյան հուսադրող մեկնարկից հետո Ազգերի լիգայի հոկտեմբերյան հանդիպումներն ավելի շատ մտահոգվելու առիթ տվեցին, քան ուրախանալու։ Թեև՝ մրցաշարային աղյուսակի տեսանկյունից նայելով՝ Հայաստանի հավաքականի համար ոչ մի ողբերգական բան տեղի չի ունեցել։ Իսկապես, Հայաստանի հավաքականը խմբի ֆավորիտներից մեկի հետ ոչ-ոքի խաղաց չեզոք դաշտում, իսկ հանկարծակի արթնացած հետնապահի հետ արտագնա խաղում մեկ միավոր վաստակեց։

Արդյունքի տեսանկյունից, իսկապես, ոչ մի խնդիր չկա, թեև Խոակին Կապառոսի թիմը կարող էր ոչ-ոքի-ներից մեկի փոխարեն հաղթելու դեպքում արդեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Բայց հիմա էլ ազգային հավաքականը ընդամենը մեկ միավորով է զիջում խմբի առաջատարներ Վրաստանին ու Մակեդոնիային, այնպես որ նոյեմբերյան երկու խաղերը հենց առաջատարների հետ կորոշեն խմբի մրցաշարային աղյուսակի ճակատագիրը։ Ասել է թե՝ ամեն ինչ Հայաստանի հավաքականի ձեռքերում է։

Սակայն մտահոգիչ էր ոչ թե արդյունքը, այլ Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղը։ Իհարկե, սպասելիքները թիմից շատ մեծ էին, միգուցե՝ անհիմն մեծ էին՝ հաշվի առնելով երկրում պատերազմական իրավիճակը և մարդկանց ցանկությունը՝ ուրախանալու նաև սպորտային հաղթանակներով։ Սակայն ֆուտբոլը հաշվի չի նստում երկրպագուների սպասելիքների հետ, ուժեղագույնը որոշվում է խաղադաշտում, և արդյունքը ոչ միշտ կարող է գոհացնել։ Իսկ ահա խաղը․․․

Սեպտեմբերի երկու խաղերից հետո (պարտություն Մակեդոնիայից՝ 1-2, հաղթանակ Էստոնիայի նկատմամբ՝ 2-0) արձանագրում էինք, որ Խոակին Կապառոսի առաջին փորձությունը հուսադրող էր, կար թեթև ձեռագիր, որը պետք է ամրապնդվեր հոկտեմբերյան խաղերում, կար կոմբինացիոն խաղ առջևի գծում, իսկ պաշտպանությունում կային անհատական սխալներ, որոնք պետք էր հասցնել նվազագույնի։

Վերջին խնդիրն ամենաբարդն էր ու մնում է ամենաբարդը, քանի որ հավաքականի պաշտպանության սխալները ոչ թե պակասում են, այլ ավելանում, իսկ հոկտեմբերյան խաղերին կաղում էր նաև թիմային պաշտպանությունը։ Կոմբինացիոն խաղը ոչ միայն չբարելավեց, այլ վա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 489 495.5
EUR 577 589
RUR 6.39 6.59
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր