Դեպի վեր

Սասունյան. Հայաստանը պետք է Ֆրանսիայի թանգարանից հետ բերի Ցեղասպանության հինգ զոհերի գանգերը

panorama.am12/7/2022, 6:18
  • Email
  • Facebook
  • Twitter

Սասունյան. Հայաստանը պետք է Ֆրանսիայի թանգարանից հետ բերի Ցեղասպանության հինգ զոհերի գանգերը

2022 թվականի նոյեմբերի 28-ին «Նյու Յորք թայմս» թերթը հրապարակել է լրագրող Կոնստանտ Մեհյոյի ցնցող հոդվածը՝ «Փարիզի թանգարանն ունի 18 հազար գանգ. դժվար է ասել, թե դրանք ումն են» վերնագրով։

Հոդվածը բացահայտում է, որ Փարիզի Մարդու թանգարանում պահվում է «մարդկային աճյունների հսկայական հավաքածու»: Այս թանգարանի նկուղում գտնվում են «18 հազար գանգեր, որոնց թվում են աֆրիկյան ցեղերի առաջնորդների, կամբոջացի ապստամբների և Օվկիանիայի բնիկ մարդկանց աճյունները: Դրանցից շատերը հավաքվել են նախկին ֆրանսիական գաղութներում։ Հավաքածուն ներառում է նաև ավելի քան 200 բնիկ ամերիկացիների գանգեր, այդ թվում՝ Սիու և Նավահո ցեղերի գանգերը։ Մետաղական դարակների վրա ստվարաթղթե արկղերում պահվող աճյունները կազմում են մարդկային գանգերի ամենամեծ հավաքածուներից մեկն աշխարհում՝ ընդգրկելով դարեր և ներառելով աշխարհի բոլոր անկյունները»: Գանգերից հինգը պատկանում են Հայոց ցեղասպանության զոհերին։ Թանգարանը չի հրապարակել 18 հազար գանգերի ինքնությունը՝ վախենալով փոխհատուցման հայցերից:

Ես կարդացել եմ Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի զեկույցը թանգարանում աճյունների ճակատագրի վերաբերյալ առաջարկվող օրենքի քննարկման մասին: Այդ հանդիպման ժամանակ առաջարկվող օրենքի համահեղինակ սենատոր Քեթրին Մորին-Դեսային հայտարարեց՝ «զարմանալի է, որ մեր հավաքածուներում հայտնաբերում ենք գանգեր Հայոց ցեղասպանության ժամանակվանից»։ Առաջարկվող օրենքի մեկ այլ համահեղինակ, սենատոր Պիեռ Ուզուլիասը հավելեց. «Ես ընկճված էի իմանալով, որ Դեյր-էզ Զորում [Սիրիա] հայտնաբերված Հայոց ցեղասպանության զոհերի հինգ հայկական գանգեր դեռևս գտնվում են Մարդու թանգարանի հավաքածուներում»։

Քանի որ «Նյու Յորք թայմսի» թղթակից Մեհյոն իր հոդվածում նշել էր, որ ինքը գաղտնի փաստաթղթեր է ձեռք բերել թանգարանում գտնվող մարդկային աճյունների մասին, ես գրեցի նրան՝ հարցնելով, թե արդյոք այդ փաստաթղթերը պարունակո՞ւմ են մանրամասներ Հայոց ցեղասպանության հինգ զոհերի գանգերի վերաբերյալ: Նա ինձ տեղեկացրեց, որ դրանք կանանց գանգեր էին, որոնք ֆրանսիացի նախապատմության մասնագետ Էմանուել Պասեմարը հավաքել էր Սիրիայում իր հետազոտությունների ժամանակ 1925-1926 թվականներին: Ֆրանսիական նախապատմության ընկերության տեղեկագիրը հաղորդում է, որ Պասեմարը դասախոսություն է կարդացել Փարիզի Սորբոնի համալսարանում 1927 թվականի փետրվարի 16-ին, որի ընթացքում նա նկարագրել է իր ճանապարհորդությունը դեպի Եփրատ գետի ափերը Սիրիայում:
Մեհյոն իր հոդվածում գրել է, որ «չնայած Ֆրանսիան առաջատար է Եվրոպայում գաղութատիրության ժամանակաշրջանի գտածոների՝ մարդու ձեռքով ստեղծված մշակութային առարկաների հավաքածուների հետաքննման և վերադարձի հարցում, սակայն աճյունների հարցում նա հետ է մնում իր հարևաններից»: Աճյունների պահանջատերը պետք է ապացուցի ժառանգական կապը։ Այնուամենայնիվ, «ցանկացած վերադարձ ֆրանսիական օրենսդրությունը դարձրել է ծանր ու ժամանակատար գործընթաց»:

Մեհյոն հավելել է. «Ինչպես 19-րդ դարի մյուս թանգարանները, Մարդու թանգարանն ի սկզբանե եղել է ամբողջ աշխարհից հավաքված իրերի պահոց: Գանգերը հավաքվել են հնագիտական պեղումների և գաղութային արշավների ժամանակ, երբեմն զինվորների կողմից, որոնք գլխատել են դիմադրության մարտիկներին։ Աճյունները, որոնք գնահատվել են այժմ վարկաբեկված ռասայական գիտության բնագավառում աշխատող հետազոտողների կողմից, այնուհետև հարաբերական մոռացության են մատնվել: 1989 թվականին Ֆիլիպ Մենեսիեն՝ [թանգարանի] վարիչը, կազմել է հավաքածուի առաջին շտեմարանը: Դա նրան հնարավորություն է տվել բացահայտել հարյուրավոր, ինչպես նա է անվանել «հնարավոր վիճարկելի» գանգեր՝ հակագաղութային մարտիկների և բնիկ մարդկանց աճյունները, որոնք հավաքվել էին որպես պատերազմի ավար կամ թալանվել էին հետախույզների կողմից, որոնք կարող էին պահանջել այն մարդիկ, որոնք ցանկանում էին հարգել իրենց նախնիների հիշատակը»:...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 0 99999999
EUR 0 99999999
RUR 0 99999999
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր