Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Պուշկինո գյուղում կատարված սպանության քրեական գործը, որի նախաքննությունն ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում:
Գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ և սպանության շարժառիթը:
Պարզվել է, որ Լոռու մարզի 21-ամյա բնակիչը մինչև ժամկետային զինվորական ծառայության անցնելը գումարի դիմաց գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել Վանաձոր քաղաքի 46-ամյա բնակչի՝ Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցում:
Այդ ընթացքում երիտասարդն ու գործատուն շփվել են, հեռախոսազրույցներ են ունեցել: Շփումները շարունակվել են նաև երիտասարդի՝ ժամկետային զինվորական ծառայության ընթացքում:
Երիտասարդի զորացրվելուց հետո՝ 2019 թվականի օգոստոսի 17-ին, Վանաձորի բնակիչը նրան իր ամառանոց հացկերույթի է հրավիրել, նրանք ալկոհոլ են օգտագործել:
Հացկերույթի ընթացքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել նրանց միջև:
Վիճաբանության ժամանակ 46-ամյա վանաձորցին հարվածներ է հասցրել երիտասարդին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Երիտասարդը, գտնվելով լարված վիճակում, սեղանից վերցրել է խոհանոցային դանակը և կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ 17 հարված է հասցրել տղամարդու մարմնի տարբեր հատվածներին ու սպանել է նրան:
...
Կարդալ ամբողջովին