Դեպի վեր

Fast Sports-ը ստացել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա

panarmenian.net09/15/2023, 1:00
  • Email
  • Facebook
  • Twitter

Fast Sports-ը ստացել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա

15 սեպտեմբերի 2023 - 16:57 AMT

PanARMENIAN.Net - Առաջին անգամ Հայաստանն ունի սպորտային ազգային հեռարձակող: «Ֆասթ Սպորտը» ստացել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա: Այսուհետ հայկական ու միջազգային ամենակարևոր սպորտային իրադարձություններին հեռուստադիտողը կհետևի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքով, որը կհեռարձակվի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով: Այն հասանելի կլինի նաև FastTV ՕԹԹ-ի հարթակում:

«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքը շարունակելու է համագործակցությունը հայկական վերահեռարձակող օպերատորների՝ UCom, Rostelecom, Team և այլ ընկերությունների հետ: Ֆասթ Սպորտը շարունակելու է նկարահանել, հեռարձակել ու լուսաբանել հայկական սպորտի բոլոր կարևոր մրցաշարերն ու առաջնությունները:

Գործունեությունը սկսելով 2021 թվականի դեկտեմբերին՝ «Ֆասթ Սպորտը» եթերում էր միանգամից 3 հեռուստաալիքով: Ավելի քան 1.5 տարում հեռարձակման բացառիկ իրավունքով «Ֆասթ Սպորտն» ու «ՖասթԹիՎի»-ն ցուցադրել են Չեմպիոնների լիգայի, եվրոպական ֆուտբոլային թոփ 5 լիգաների, NBA-ի, NHL-ի, UFC-ի, Ֆորմուլա 1-ի, թենիսային մասթերս շարքի մրցաշարերի ամենակարևոր ու դիտարժան առաջնություններըը: 2 տարի անընդմեջ «Ֆասթ Սպորտի» թիմը անմիջապես մարզադաշտից մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումները, մասնակցել թիմերի նախախաղային և հետխաղային ասուլիսներին ու աշխարհահռչակ մարզիչներին և ֆուտբոլիստներին ուղղել հարցեր՝ հնչեցնելով «Ֆասթ Մեդիա» անունը:

Չեմպիոնների լիգայից և թոփ 5 լիգաներից բացի՝ «Ֆասթ Մեդիան» նկարահանել ու հեռարձակել է նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները: Շարունակելով լավագույն ավանդույթները՝ «Ֆասթ սպորտն» ու FastTV առցանց հարթակը կհեռարձակեն, կարտադրեն ու կցուցադրեն մարզաշխարհի թոփ առաջնություններն ու սպորտային իրադարձությունները:

ՀՖՖ-ի և «Ֆասթ մեդիայի» գործակցության արդյունքում Հայաստանում 1-ին անգամ կիրառվել է VAR համակարգը: Անխափան եթեր ապահովելու համար հեռուստաընկերությունը տեխնիկապես վերազինվել է, ավելացրել տեսախցիկների քանակը: Նախկին 5-ի փոխարեն խաղադաշտում աշխատել է 8 օպերատոր: Նկարահանող անձնակազմն էլ վերապատրաստվել է՝ խախտումներն ու վիճելի դրվագներն ավելի արդյունավետ արձանագրելու համար: Բացի ՀՊԼ-ի խաղերից, «Ֆասթ մեդիան» ցուցադրել, մարզադաշտից քննարկել ու առաջատար մասնագետների հետ ամփոփել է Հայաստանի ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 0 99999999
EUR 0 99999999
RUR 0 99999999
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր