PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ հանդիպմանն ասել է, որ հայկական կողմը Լաչինի միջանցքի ապաշրջափակման խնդրով գործուն քայլեր է ակնկալում առաջին հերթին Ռուսաստանից։
Վորոբյովը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի շրջանակում:
Անդրադառնալով պաշտոնական Բաքվի գործողություններին՝ ԱԺ նախագահը նշել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գլխին կախված հումանիտար աղետի վտանգը կանխելու նպատակով Լաչինի միջանցքով բնականոն տեղաշարժը վերականգնելու ջանքերի պահանջվածության համատեքստում հատուկ նշեմ, որ մենք գործուն քայլեր եւ հասցեական հայտարարություններ ենք ակնկալում մեր միջազգային գործընկերներից և առաջին հերթին` Ռուսաստանի Դաշնությունից, որի խաղաղապահ զորակազմը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում»:
Առանձնակի կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջև ակտիվ փոխգործակցությունը, ընդգծվել միջխորհրդարանական և միջկառավարական հանձնաժողովների նիստերի անցկացման կարևորությունը:
«Հուսով եմ, որ երեկվա նիստն արդյունավետ էր, և դրա արդյունքները կամրապնդեն Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մեկ օր առաջ անցկացված նիստին եւ դրա շրջանակում Հայաստանի Տավուշի մարզի և Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի միջև համագործակցության հուշագրի ստորագրմանը:
...
Կարդալ ամբողջովին