«168 ժամ» թերթը զրուցել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ:
Հիմա քննարկվում է հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանի խնդիրը, թե արդյո՞ք նա կարող է գլխավորել ՀՀԿ-ի ցուցակը կամ ցուցակում լինել: Հիմա նա ո՞ր ձևաչափով կարող է մասնակցել, և խորհրդարանական ընտրություններից հետո արդյո՞ք կարող է շարունակել մնալ վարչապետի պաշտոնում, որովհետև նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարբեր հանդիպումների ժամանակ, ելույթներում նշել է, որ Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն շարունակելու է մնալ Կարեն Կարապետյանը:
Ես, բնականաբար, չունեմ տվյալներ, թե վերջին 4 տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը քանի՞ օր է գտնվել Հայաստանում, քանի՞ օր է բացակայել Հայաստանից: Ես ներկայացրեցի իրավական պահանջները, որոնք սահմանված են Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով, և, եթե նա համապատասխանում է այդ պահանջներին, ապա, բնականաբար, կարող է լինել ՀՀԿ-ի ցուցակում կամ գլխավորել այդ ցուցակը, կամ լինել ինչ-որ այլ տեղում: Եթե չի բավարարում, բնականաբար, համապատասխան տեղեկանք նրան չի կարող տրվել:
Ինչ վերաբերում է որպես վարչապետ պաշտոնավարելու խնդրին, ապա, եթե առկա լինի համապատասխան քաղաքական ուժերի հարաբերակցություն, ինչպես նաև քաղաքական որոշում ՀՀԿ-ի կողմից, ապա նա, բնականաբար, կարող է և 2017 թվականից հետո շարունակել պաշտոնավարել՝ որպես վարչապետ: Բայց այդ ժամկետը սահմանափակված է Սահմա...
Կարդալ ամբողջովին