PanARMENIAN.Net - Ամերիաբանկը, նպատակ ունենալով նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և հաճելի անակնկալներ մատուցել անկանխիկ վճարման եղանակը նախընտրող իր հաճախորդներին, Visa վճարային համակարգի հետ միասին հանդես է գալիս հատուկ առաջարկով:
Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ իրենց Visa Classic կամ Visa Gold վճարային քարտով կկատարեն նվազագույնը 15 անկանխիկ գործարք, յուրաքանչյուրը՝ առնվազն 5000 դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով, կունենան հնարավորություն մասնակցելու Ամերիաբանկի կողմից կազմակերպվող վիճակահանությանը և ստանալու «Ամերիա ճամփորդության» 2 տոմս՝ խաղարկվող 500-ից:
Անկանխիկ գործարք չեն համարվում կոմունալ վճարումները, քարտից քարտ և հաշիվների միջև փոխանցումները:
Անկանխիկ գործարքներ կատարած Բանկի հաճախորդներից Rando...
Կարդալ ամբողջովին