Արարատի մարզում Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում ընդգրկվելու ցանկություն ունեն տարածաշրջանի գրեթե բոլոր հեղինակությունները, այդ թվում՝ մեծամասնական ընտրակարգով ընտրված գրեթե բոլոր պատգամավորները, թիվ 16, 17, 18 ընտրատարածքներից ընտրված Մուրադ Մուրադյանը, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանն ու Արայիկ Գրիգորյանը։ Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունի նաեւ Արգամ Աբրահամյանը, գործարարներ, գազի, ՀԷՑ-ի աշխատակիցներ եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ։ Ակնհայտ է, որ այստեղ ՀՀԿ ներթիմային մրցակցությունն ավելի մեծ է լինելու, քան ընդդիմության եւ իշխանության։
Տեղեկություններ կան, որ ընդդիմադիրներից շատերը ձեռքերը լվացել են այս մարզից, ամենաակտիվը «Ելք»-ն է՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ձեւավորած դաշինքը, որը հետեւողական աշխատանքներ է տանում մարզում ոչ պակաս ազդեցիկ ընդդիմադիր թեկնածուներ հավաքագրելու հարցում։ Հարազատ մարզում Արամ Սարգսյանի շրջապատը նույնպես մեծ է, որոշ տեղեկություններով՝ ընդդիմադիր դաշինքին կաջակցի Արարատում հայտնի Ձկոն, նույն ինքը՝ Նորիկ Պողոսյանը՝ Վազգեն Սարգսյանի հավատարիմ ընկերներից մեկը, որը նաեւ մարզի երկրորդ ցեմենտի գործարանի սեփականատերերից է։ Ամենայն հավանականությամբ, «Ելք»-ի ցուցակում կընդգրկվի նաեւ Ռազմիկ Թեւանյանը՝ Երասխի գինու գործարանի սեփականատերը։ Թեւանյանը 2012 թվականին մեծամասնական ընտրակարգով առաջադրվեց մարզի թիվ 18 ընտրատարածքում ու պարտվեց Արայիկ Գրիգորյանին։ Նրան աջակցություն էր հայտնել նաեւ ՀԱԿ-ը։
Ռազմիկ Թեւանյանը երեկ մեր զրույցի սկզբում հաստատակամ հայտնեց, որ անպայման մասնակցելու է ընտրություններին, բայց վստահեցրեց, որ դեռ առաջարկ չի ստացել։
- Պարոն Թեւանյան, նախորդ ընտրություններին Դուք մասնակցում էիք ընտրապայքարին, հնարավո՞ր է այս անգամ էլ մասնակցեք։
- Այո, եւ գործելու եմ ընդդիմադիր դաշտում։
- Ո՞ր ուժի։
- Արամ Սարգսյանն իմ ընկերն է։
- Այսինքն՝ «Ելք» դաշինքի թեկնածուներից եք լինելու։
- Դեռ չեմ որոշել, եթե իրենց կողմից առաջարկություն ստանա...
Կարդալ ամբողջովին