PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում կձայնագրի և կտեսագրի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիան՝ Եվրոպայից հրավիրված հնչյունային և ձայնային ռեժիսոր Էվերետ Պորտերի ղեկավարությամբ։
Ռեժիսորը նվագախմբի ձայնագրություններից մեկը լսելուց հետո ցանկությունն է հայտնել իրականացնել Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների ձայնագրություններն ու տեսագրությունները հայկական նվագախմբի հետ։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքով՝ սա Հայաստանի երաժշտական պատմության մեջ աննախադեպ ձեռնարկ է։
«Սեպտեմբերից նվագախմբի հետ կսկսենք Բեթհովենի սիմֆոնիաների ձայնագրման աշխատանքները: Նախապատրաստական աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են. պարետի թույլտվ...
Կարդալ ամբողջովին