-Պարոն Միշոդ, հետաքրքիր կլինի լսել «Գլովո»-ի պատմությունը հենց Ձեզնից, ե՞րբ և որտե՞ղից է սկսվել ընկերության պատմությունը:
-Պատմությունը սկսվել է 2015 թվականի սկզբին, ընդամենը 7 տարի առաջ Իսպանիայում՝ Բարսելոնայում: Այսպիսով` մեր գլխավոր գրասենյակը հիմնադրել ենք Իսպանիայում: Հիմնադիրներն ենք ևս և Օսկար Պիերը: Հավելվածի առաջին տարբերակը գործարկեցինք Բարսելոնայում 2015 թվականի մարտին: Այդ ժամանակից ի վեր մենք շատ արագ աճեցինք, ընդլայնվեցինք Եվրոպայում՝ Իտալիայում, Պորտուգալիայում: Մենք տեղափոխվել ենք նաև Արևելյան Եվրոպա՝ Լեհաստան, Բալկանյան տարածաշրջան և, իհարկե, այս տարածաշրջան՝ Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և վերջերս նաև՝ Հայաստան: Հայաստանում մեր աշխատանքը սկսեցինք շուրջ 6 ամիս առաջ: Մենք այսօր գործում ենք աշխարհի 25 երկրում, այդ թվում՝ աֆրիկյան 7 երկրում, գործունեություն ենք ծավալում 1500 քաղաքում, ունենք 3500 աշխատող, 75000 առաքիչներ: Մենք ունենք 150 000 գործընկեր, դրանք խանութներ են, ռեստորաններ, մանրածախ վաճառողներ, որոնք վաճառքն իրականացնում են մեր հարթակում: Այսպիսով` ունենք 18 միլիոն ակտիվ հաճախորդ, նրանք այն մարդիկ են, որոնք այդ խանութներից, ռեստորաններից առցանց գնում են կատարում: Այսպիսով, մենք կարճ ժամանակում շատ արագ աճել, զարգացել ենք և իսկապես ուրախ ենք, որ այստեղ ենք՝ Հայաստանում:
-Ձեր ընկերությունն այսպիսով գործում է աշխարհի 25 երկրում, այս տարի ընդլայնվելու պլաններ ունե՞ք, եթե այո, ապա ո՞ր երկրներում:
-Այս պահին կոնկրետ երկիր չենք առանձնացրել, մենք դիտարկում ենք երկու տարածաշրջան՝ և՛ այս տարածաշրջանը, և՛ Աֆրիկան: Այս երկու տարածաշրջաններում մենք ընդլայնվում ենք՝ փնտրելով հնարավոր երկրներ: Մենք նաև ընդլայնում ենք մեր գործունեությունն այն երկրներում, որտեղ գործում ենք: Լավ օրինակ՝ մենք գործում ենք Վրաստանի և Հայաստանի երկու քաղաքներում, բայց նպատակը դրանք ընդլայնելն ու այստեղ նոր քաղաքներում ևս գործունեություն սկսելն է: Այսպիսով` այն երկրներում, որտեղ գործում ենք, կընդլայնվենք բազմաթիվ քաղաքներում՝ ավելի շատ հաճախորդներ, ավելի շատ ռեստորաններ և խանութներ ներգրավելով:
-«Գլովո»-ն միայն սննդի առաքման ընկերություն չէ: Ի՞նչ լրացուցիչ ծառայություններ եք առաջարկում սպառողներին:
-Մենք առաջին իսկ օրվանից բազմաբնույթ ենք, ինչը մեզ մրցակիցներից տարբեր է դարձնում: Եթե մեր մրցակիցները կկենտրոնանային միայն ռեստորանային սննդի վրա, ապա մենք առաջին իսկ օրից՝ 2015 թվականի մարտից, միշտ եղել ենք բազմաբնույթ: Այսպիսով, ռեստորանները մեր ամենամեծ ճյուղն են, մթերային խանութները ծավալով երկրորդն են: Մենք աշխատում ենք թե մեծ, թե փոքր սուպերմարկետների հետ, մեծ ցանցերի հետ, մասնագիտացված խանութների հետ, օրինակ՝ գինու խանութներ, պանրի խանութներ, էլեկտրոնիկայի խանութներ: Աշխատում ենք նաև դեղատների հետ: Հավելվածում նաև ավելի ու ավելի կարևոր են դառնում նորաձև հագուստները: Այսպիսով` մեր հաճախորդները գիտեն, որ ցանկացած ապրանք կհասցնենք իրենց 30 րոպեում նույն գնով, ինչ գին կվճարեին, եթե իրենք անեին դա:
-«Գլովո»-ն որքա՞ն ժամանակ է, ինչ գործում է Հայաստանում, ի՞նչ է այն առաջարկում սպառողներին:
-Մենք սկսել ենք Հայաստանում գործել անցյալ տարվա սեպտեմբերից: Կարծում եմ, որ մենք իսկապես լավ որակի ծառայություն ենք բերել: Շատ ծիծաղելի էր. երբ մենք սկսեցինք մեր աշխատանքը Հայաստանում, հաճախորդներն իրենց լանչը պատվիրում էին առավոտյան ժամը 10:00-ին, և, իհարկե, մենք 30 րոպեում հասնում էինք՝ շաուրմայով կամ լանչի այլ ուտեստով, և նրանք ասում էին՝ դեռ շատ վաղ էր, քանի որ նրանք սովոր էին առաքման համար սպասել 2 կամ 3 ժամ: Այսպիսով, ես կարծում եմ, որ առաջինը իսկապես լավ ծառայությունն է: Մեր հաճախորդները կարող են նաև ամեն պահի տեսնել, թե որտեղ է առաքումը, երբ նրանք պատվեր են կատարում, նրանք գիտեն, թե երբ է առաքիչը վերցնում ապրանքը խանութից, քաղաքի որ մասում է և թե երբ կհասնի: Կարծում եմ՝ դա շատ կարևոր է, գուցե դուք ինչ-որ բան եք անում և ցանկանում եք ճշգրիտ իմանալ, թե երբ կհասնի ապրանքը: Այսպիսով, ծառայության որակը ամենաառաջինն է: Երկրորդը, կարծում եմ, լավ կոնտենտ, առաջարկ ունենալն է, այսինքն` ունենալ ոչ միայն լայն ցանց, այլ՝ այն հիանալի ռեստորանները, որոնք ձեզ դուր են գալիս կամ ձեր նախընտրելի սուպերմարկետները, խանութները: Այսպիսով, ես կարծում եմ, որ լավագույն գործընկերները և հիանալի սպասարկումը մեր հաջողության բանալին են:
-Տեսակետ կա, որ յուրաքանչյուր հաջողակ մարդ, հաջողակ բիզնես ունի հաջողության իր գաղտնիքը: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է հաջողության ձեր գաղտնիքը:
- Կարծում եմ՝ շատ տարբեր երկրներում, շատ տարբեր մշակույթներում շատ տեղական լինելը: Երբ մենք սկսում ենք գործունեություն որևէ երկրում, մենք հավաքում ենք տեղական թիմ՝ վարելու բիզնեսը: Նույնն արվում է և Հայաստանում: Այստեղ թիմում 15 հոգի ունենք, սակայն ընդլայնում ենք թիմը: Նրանք քաջատե...
Կարդալ ամբողջովին