Սույն թվականի հունվարի 14-ին եւ 15-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում սահմանվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների նիստի օր։
Այս պահին ՀՌՀ-ում ընթանում է նիստ, որում վարկանիշային քվեարկությամբ կորոշվի հեռարձակման իրավունքի համար դիմած հաղթող ընկերությունների անունները։
ՀՌՀ-ն հայտարարել էր մրցույթ 25 սլոթի համար, որոնցից 6-ը՝ հանրապետական, 9-ը՝ մայրաքաղաքային եւ 10-ը՝ մարզային: Մրցույթին մասնակցելու համար դիմել են 27 ընկերություններ, ընդհանուր ներկայացվել է 38 հայտ, որից 12-ը հանրապետական՝ 13-ը, մայրաքաղաքային եւ 13-ը մարզային սփռման մրցույթների համար։
Հիշեցնենք, որ Հայաստանում գործող հեռուստաընկերությունների լիցենզավորման գործընթացը, մրցույթի մասնակիցների հայտերի եւ կից փաստաթղթերի հրապարակումը մեկնարկել էր 2020 թվականի նոյեմբերի 17-ից։
Մրցույթին մասնակցելու համար դիմած ընկերությունների մի մասը մրցակցում էին մայրաքաղաքում, մյուսները մարզերում, իսկ որոշներն էլ ամբողջ հանրապետությունով մեկ հեռ...
Կարդալ ամբողջովին