Հայաստանում Պոեզիայի համաշխարհային օրը նշվում է բացառիկ ընդգրկմամբ: Հանրապետության ողջ տարածքում մարտի 21-ին անցկացվում են հանրային ընթերցումներ, ֆլեշմոբեր, գրական քննարկումներ, գրողներին նվիրված ֆիլ մերի դիտումներ, դասախոսություններ: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` միջոցառումներն անցկացվում են Երևանի և մարզերի մի շարք գրադարաններում, թանգարաններում, մշակույթի տներում, գրախանութներում, հուշարձան-հուշահամալիրների տարածքում, հանրակրթական, հատուկ և գիշերօթիկ դպրոցներում, ակումբներում, Հյուսիսային պողոտայում, Սիրահարների այգում, քաղաքի պուրակներում ու փողոցներում: Ե.Չարենցի տուն-թանգարանում դասական և ժամանակակից պոետների ստեղծագործությունները ներկայացրին գրական խմբակների աշակերտները: «Պոետի օջախը չէր կարող անմասն մնալ այս գեղեցիկ օրվանի...
Կարդալ ամբողջովին