«Kyiv Post»–ի սյունակագիր և «The Huffington Post»–ի բլոգեր Արմինե Սահակյանը վերլուծական հոդված է հրապարակել «The Huffington Post»–ում, որտեղ, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանում ոստիկանության շենքի արյունոտ գրավումն ավարտվել է, սակայն հանրային զայրույթի խորությունը, որն արտահայտվում է ապստամբներին աջակցող, փողոց դուրս եկած ցուցարարների միջոցով, վկայում է այն մասին, որ հայերի մեծամասնությունը կորցրել է հավատը Սերժ Սարգսյանի հանդեպ։
Ժամանակն է, որպեսզի նա հեռանա։
Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի կառավարման 8 տարիների ընթացքում առաջընթացի բացակայությունը և երկրում տեղի ունեցող շարունակական ցնցումները՝ շատ հայեր եզրակացրել են, որ նա պետք է լքի իր պաշտոնը»։
Նաև հիշատակվում են քաղաքական վերլուծաբան Հրանտ Գադարիգյանի բազմաթիվ ելույթները, որոնցում նա նշել է, որ Սերժ Սարգսյանի դեմ 8 տարի պայքարելուց հետո նա դեռևս չի ընկալում իր հեռանալու փաստը։
«Գուցե Սարգսյանին միևնույն է, թե մարդիկ ինչ են մտածում իր մասին,–գրել է Գադարիգյանը,–դա կարող է լինել նրանից, որ ինքը և իր ենթականերն ապրում են մի աշխարհում, որը զերծ է հասարակ ժողովրդի փորձություններից և դժբախտություններից, և նրանք իսկապես չեն կարողանում տեսնել այն ամենը, ինչ կատարվում է իրենց առանձնատներից...
Կարդալ ամբողջովին