Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում, նույն գույնի վերնաշապիկ։ Ժաննան արձակել է մազերն ու նախընտրել արտահայտիչ շպար։ Դերասանուհին խոշոր աքսեսուարներ՝ ականջօղեր է ընտրել ու մեկնաբանություններում գրել․ «Թե ինչպես է մարդը դիմավորում ճակատագրի հարվածը շատ ավելի է կարեւոր է հարվածից։ Դ․ Աչեսոն»,- գրել է նա։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Գյումրիում։
Կարդալ ամբողջովին