Դեպի վեր

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը. հայտնի է 1-10-րդ տեղերին հատկացված գումարի չափը

armtimes.com01/25/2023, 9:06

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը. հայտնի է 1-10-րդ տեղերին հատկացված գումարի չափը

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը:

ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչուևթյունից հայտնում են, որ մրցումները կանցկացվեն երկու տարիքային և գործող մարզիկների խմբերով:

Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում կարող են ընդգրկվել նաև այն մարզիկները, որոնք վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են սեղանի թենիսի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին, բուքմեյքերական գրասենյակների կողմից կազմակերպվող վճարովի խաղերին:

Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական ռակետներով:

Մրցաշարի առաջին՝ մարզային նախընտրական փուլը, կանցկացվի մինչև 2023 թվականի փետրվարի վերջ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում մարտի երկրորդ տասնօրյակում:

Մրցաշարի առաջին՝ մարզային նախընտրական փուլը, կանցկացվի մինչև 2023 թվականի փետրվարի վերջ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում մարտի երկրորդ տասնօրյակում: Մրցաշարի 2-րդ` եզրափակիչ փուլին, կմասնակցեն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում՝ ըստ տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերի 1-ից 3-րդ տեղեր գրաված տղամարդիկ և կանայք:

Մրցաշարի կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է ԿԳՄՍՆ կողմից հաստատված հանձնաժողովի և մրցավարական հանձնաժողովի կողմից՝ համագործակցելով Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի հետ:

Մրցումները կանցկացվեն` երկու տարիքային և գործող մարզիկների խմբերով.

1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982 թ. ծնված) կանայք և տղամարդիկ, գործող պրոֆեսիոնալ մարզիկների խումբ՝ առանց տարիքային սահմանափակման:

Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները՝ սիրողական մարզիկներ, դպրոցականներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ, գործող պրոֆեսիոնալ մարզիկները՝ առանձին խմբով, որոնք չունեն առողջական խնդիրներ:

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390.5396.5
EUR418430
RUR4.194.39
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր