PanARMENIAN.Net - Կոլումբիայի ջունգլիներում 40 օր անց գտել են ինքնաթիռի կործանումից հետո ողջ մնացած երեխաներին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։
«Ուրախություն ամբողջ երկրի համար։ 40 օր առաջ կոլումբիական ջունգլիներում կորած երեխաներին ողջ են հայտնաբերել»,-գրել է նա։
Cessna 206 ինքնաթիռում, որը Սոլանո շրջանից ուղևորվում էր Սան-Խոսե-դել-Գուավյարե քաղաքը, 7 մարդ է եղել։ Մայիսի 15-ին զինվորականները ջունգլիներում գտել էին ինքնաթիռն ու 3 մեծահասակների մարմինները։ Շուրջը եղել են առարկաներ, որոնք հուշել են, որ ինքնաթիռում եղել են երեխաներ՝ 1, 4, 9 և 13 տարեկան, և որ նրանք ողջ են մնացել։ Որոնումների ժամանակ զինվորականներն ու բնիկները ինքնաշեն վրան էին գտել և կծած մրգեր։
El Tiempo թերթը գրել է, որ երեխաներին ռազմական ինքնաթիռով տեղափոխել են Բոգոտա բուժօգնություն ցուցաբերելու համա...
Կարդալ ամբողջովին