PanARMENIAN.Net - Հայկական SmartClick ընկերությունը ազատ տարածման է դրել կորոնավիրուսի հետևանքով առաջացող թոքաբորբն ախտորոշող համակարգը, որն աշխատում է արհեստական բանականությամբ:
SmartClick-ի ղեկավար Ռեմ Դարբինյանն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ արհեստական բանականությամբ աշխատող համակարգը կարող է խնայել բժիշկների ժամանակն ու օգնել թոքաբորբի ախտորոշման հարցում:
«Մենք հուսով ենք, որ ավտոմատացված այս տեխնոլոգիան կարող է լավացնել բուժօգնությունը՝ վիրուսի տարածման պարագայում»,- գրել է նա:
Տվյալները հասանելի են github-ում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SmartClick ընկերությունը մշակել է նոր ալգորիթմ, որը կորոնավիրուսի հետևանքով առաջացող թոքաբորբը կարող է ախտորոշել վայրկյանների ընթացքում: Դարբինյանը պատմել էր PanARMENIAN.Net ին, որ նոր ալգոր...
Կարդալ ամբողջովին