ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցման գործընթացի՝ օրենսդրության պահանջներին համապատասխանության վիճակի ուսումնասիրությունները:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են. «ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացած փաստաթղթերի հիման վրա իրականացված հերթական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գնահատող ընկերությունը 2016թ. իրականացրել է պետական սեփականություն հանդիսացող՝ Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս թիվ 4/5 հասցեում գտնվող 708.28 քմ մակերեսով շինության և 1,064.4 քմ մակերեսով հողամասի գնահատում: Դրա արդյունքում 01.12.2016թ. ընկերության կողմից տրված եզրակացությամբ նշված գույքի ընդհանուր արժեքը կազմել է ընդամենը 8.151.920 ՀՀ դրամ: Ընդ որում՝ եզրակացությունը ՀՀ գլխավոր դատախազությանը չի տրամադրվել այն հիմնավորմամբ, որ բացակայում է գույքի օտարման գործից: Իսկ ընկերության և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության միջև ծառայությունների մատուցման գործընթացն իրականացվել է առանց ծառայությունների մատուցման պայմանագրի:
ՀՀ կառավարության 13.06.2003թ. թիվ 882-Ն որոշմամբ սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքում 02.05.2018թ. կնքված պայմանագրով վերը նշված գույքն օտարվել է 2.003.418 ՀՀ դրամով:
Մինչդեռ ՀՀ Կադաստրի կոմիտեի «e-cadastre.am» կայքում առկա տվյալների համաձայն՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա նշված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 78.074.138 ՀՀ դրամ:
Այսինքն, ուսումնասիրությունից հետևում է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ...
Կարդալ ամբողջովին