Դեպի վեր

Թափանցիկ փոխադարձ մեղադրանքները վկայում են՝ ընդդիմությունը հող է ստեղծում՝ ձախողումը որևէ մեկի վրա բարդելու. քաղաքագետ

armtimes.com05/13/2022, 5:36

Թափանցիկ փոխադարձ մեղադրանքները վկայում են՝ ընդդիմությունը հող է ստեղծում՝ ձախողումը որևէ մեկի վրա բարդելու. քաղաքագետ

ՀՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի գործողությունների անտրամաբանականությունն այլեւս սահմաններ չունի, եւ որքան չի հաջողվում հանրային մեծ զանգված հավաքել, այնքան ավելի ագրեսիվ են դառնում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր ուժերի ծավալած փողոցային պայքարին՝ ասում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը:

«Գնացել, քաղաքապետարանի շենքի դեմը փակել ու հայտարարում էին, թե մարդիկ այնտեղից դուրս կգան պայմանով, որ միանան իրենց հավաքին, եւ դա ասում էին Ազգային ժողովի պատգամավորներ, ինչը առավել քան զավեշտալի է: Համայնքային աշխատողը օրենքով պաշտպանված անձնավորություն է և պետք է պահպանի քաղաքական չեզոքություն»,- շեշտում է Անտինյանը՝ հավելելով, որ նման ապագայում ոստիկանությունը պարտավոր է բավականին կոշտ միջամտություն ցուցաբերել:

Վերջինիս կարծիքով, չնայած բոլոր ջանքերին, ընդդիմադիր ուժերի հավաքներին մարդկանց մասնակցությունը օր օրի նվազում է: Ըստ Անտինյանի՝ բուն պատճառներից մեկն այն է, որ 1988 թվականից սկսած՝ բողոքի ցույցերի եւ հանրահավաքների ժամանակ հասարակությունը հիմնականում եղել է ավելի ագրեսիվ, քան առաջնորդները: Այժմ ճիշտ հակառակն է՝ առաջնորդներն են ռադիկալ կոչեր հնչեցնում, սակայն հասարակությունը այդպես էլ չի միանում:

Քաղաքագետի արձանագրմամբ՝ շարժումը արդեն իսկ տապալված է եւ մտել է փակուղային փուլ, սակայն ընդդիմադիր լիդերները չունեն բավականին կամքը՝ այդ ամենը խոստովանելու, քանի որ այնպիսի բարձր նշաձող են դրել, որ իրենց թույլ չի տալիս այդքան հեշտ հանձնվել:

«Պարտվելը եւս մեկ անգամ խայտառակվել է: Խորհրդարանական ընտրությունները պարտվեցին, իրենց մասնակցությամբ լեգիտիմացրին իշխանությանը եւ տեսան, որ հանրային վստահություն է վայելում գործող ուժը: Հետո որոշեցին գնալ խորհրդարան, այնտեղի լծակներն օգտագործել՝ իշխանությանը տապալելու համար: Խորհրդարանում էլ չհաջողվեց, որոշեցին փողոց դուրս գալ: Փողոցում էլ չհաջողվեց, էլ ի՞նչ են անելու: Սա է հարցը, այդ մարդիկ չունեն կոնկրետ անելիք»,- ասում է Անտինյանը:

Վերջինս նաև նկատում է, որ ընդդիմադիրների՝ Արցախը փրկելու բարձրագոչ հայտարարություններում առնվազն տրամաբանություն չկա, իսկ պայքարն էլ ազնիվ ու արդար չէ. «Եթե ասում են, որ պայքարում են Արցախի համար, հիշեցնենք, որ Արցախի ընտրված իշխանությունը համաձայն է Նիկոլ Փաշինյանի խաղաղության ծրագրի հետ, լա՞վ է, թե՞ վատ, Արցախի իշխանությունը համաձայն է: Իսկ եթե կարծում են, թե Արցախի իշխանությունը ծախված ու դավաճան է, թող գնան Ստեփանակերտում հանրահավաք անեն, ի՞նչ են Երեւանում անում»:

Քաղաքագետի խոսքով՝ այսօր շատերին են նյարդայնացնում ընդդիմադիրների ակցիաները, անիմաստ խառնաշփոթը, անգամ առանձին փողոցների կարճ ժամանակով խցանումները, որոնք վերջիններս «տոտալ պարալիզացում» են որակում: Ըստ նրա՝ մարդկանց այդ ամենը տհաճություն է պատճառում մի պարզ պատճառով, քանի որ գաղափարապես են դեմ ընդդիմադիրներին:

«2018 թվականին ցանկացած փողոց փակում էին մի քանի հոգով, ու րոպեների ընթացքում նրանց էին միանում հսկայական թվով այլ անձինք, ոստիկաններն այլեւս չէին կարողանում դեմն առնել: Ժամանակին ընդդիմադիր գործիչ Փաշինյանը չէր կարող այդքան մարդկային ռեսու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր