«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմը դեռևս քննարկում չի ունեցել Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը անցած քաղաքական ուժերի հետ համագործակցության հետ կապված հարցով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր քաղաքական ուժի հետ են պատրաստվում համագործակցել և որի հետ են բացառում համագործակցությունը։
«Կուսակցության ղեկավար կազմը դեռևս քննարկում չի իրականացրել։ Այս պահին որևէ հստակ բան չեմ կարող ասել»,- ասաց Գալջյանը։
Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով որևէ քաղաքական ուժի չի հաջողվել միայնակ ձևավորել մեծամասնություն ավագանիում, ինչը նշանակում է, որ քաղաքապետին պետք է ընտրի նորընտիր ավագանին։ Եթե քաղաքական ուժերից որևէ մեկին հաջողվեր հավաքել 50 տոկոսից ավելի ձայներ, այդ դեպքում հենց այդ քաղաքական ուժի ցո...
Կարդալ ամբողջովին