ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցող Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց.
«Պարոն Փաշինյանն ասում էր՝ 10 միլիոն ծառ պետք է տնկենք, կարո՞ղ եք նշել՝ ի՞նչ ծրագրով և ի՞նչ միջոցներով ենք դա իրականացնելու, ես այն որևէ տեղ չգտա»։
Ի պատասխան՝ նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ 2020 թվականին անտառային ծրագրերի ներքո 400 միլիոն դրամից ավելի գումար է նախատեսված, սակայն այդ 10 միլիոն ծառի ծրագիրն այլ ֆինանսավորման գործընթացներ է ենթադրում։
«Մենք արդեն կապի մեջ ենք Բելառուսի, Ղրղըզստանի և այլ երկրների մեր գործընկերների հետ և արդեն պայմանավորվածություն ունենք. սա համահայկական ծրագիր է, և գաղափարն այն է, որ դրան մասնակցեն՝ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ՝ սփյուռքից։ Մշակվում են նաև որոշ միջոցներ, որոնցով հնարավոր է առանձին միջոցներ գեներացնել»,- ասաց նախարարը։
Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր բնապահպանական և բնօգտագործման վճարից գոյացող միջոցներին, որոնց հաշվին պետք է նախարարությունն ունենար 54 միլիարդ դրամի բ...
Կարդալ ամբողջովին