Դեպի վեր

Ազգերի լիգային ընդառաջ․ Ինչ խնդիր պետք է դնի ՀՖՖ-ն Խոակին Կապառոսի առաջ

1in.am08/1/2020, 1:24

Ազգերի լիգային ընդառաջ․ Ինչ խնդիր պետք է դնի ՀՖՖ-ն Խոակին Կապառոսի առաջ

Ընդամենը մեկ ամիս հետո Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսի Ազգերի լիգայի խաղարկությունում։ Հիշեցնենք, որ մեր ազգային թիմը ընդգրկված է C դիվիզիոնի երկրորդ ենթախմբում Հյուսիսային Մակեդոնիայի, Էստոնիայի և Վրաստանի հավաքականների հետ միասին։ Նշենք, որ այս մրցաշարի միջոցով Հայաստանի հավաքականն ըստ էության չունի հնարավորություն պայքարելու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Այնուամենայնիվ, ասել որ Ազգերի լիգան մեզ համար ոչ այնքան կարևոր մրցաշար է ևս ճիշտ չի լինի։ Վերջին ամիսներին մեր հավաքականում տեղի են ունեցել կադրային լուրջ փոփոխություններ։

Բարձրակարգ մարզիչ ունենալուց զատ ՀՀ ազգային թիմը համալրվել է նաև մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներով՝ ի դեմս դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի, կիսապաշտպաններ Խորեն Բայրամյանի և Արշակ Կորյանի։ Անկախ ամենից, Հայաստանի ըստ էության նոր հավաքականից երկրպագուն ակնկալելու է արդյունք։ Ստեղծված իրավիճակում ի՞նչ խնդիր կարող է դնել մեր ֆուտբոլային գերատեսչությունը ապագա Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստների առջև Ազգերի լիգայի խաղարկությունում։ Ի տաբերություն Ազգերի լիգայի նախորդ խաղարկության մեզ բաժին են հասել անհամեմատ ավելի լուրջ մրցակիցներ։ 2018 թվականին ձախողվեցինք Ազգերի լիգայում չնայած, որ ֆուտբոլասերների զգալի մասը վստահ էր, որ ընտրական ենթախմբում Հայաստանի ընտրանին առանց դժվարությունների խմբում առաջին հորիզոնականը կզբաղեցնի։ Ինչ խոսք եղան նաև սուբյեկտիվ գործոններ, որոնք նպաստեցին ձախողմանը, բայց․․․։

Ունենք այն, ինչ ունենք և մեր գլխավոր խնդիրը ապագայի վերաբերյալ հստակ ծրագրեր ունենալն է։ Ասել, որ Հայաստանի հավաքականն ի զորու չէ առաջիկա մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցնել միանգամայն ճիշտ չի լինի։ Մոտ մեկ տարի առաջ երկրպագուն հավատում էր, որ Հայաստանի ազգային հավաքականը կարող է 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնել և նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր։Այո, մի քանի տպավորիչ հանդիպումներից հետո դա իրատեսական էր թվում։ Դա վկայությունն է նրա, որ Հայաստանի ազգային հավաքականը չնայած ցածր վարկան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR413425
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր