ԱՄՆ պետքարտուղար Մայկ Պոմպեոն Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգոծնախարարներին: ԼՂ հիմնախնդրին անդրադարձել է նաև նախագահ Թրամփը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
ԼՂ հակամարտությունն այս օրերին տարբեր առիթներով ընդգրկվել էր Վաշինտոնի քաղաքական օրակարգում: Այսօր խնդրին է անդրադարձել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ լրագրողի հարցին:
«Մենք խոսում ենք այդ հարցի շուրջ: Աշխատում ենք Հայաստանի հետ, որի հետ ունենք շատ լավ հարաբերություններ: Նրանք շատ լավ մարդիկ են, շատ նվիրված: Կտեսնենք, թե ինչ կստացվի»,- ասել է Թրամփը։
Նախագահը հրաժարվեց ասել, թե արդյոք որևէ զրույց ունեցել է, թե ոչ հակամարտող կողմերի ղեկավարների հետ, սակայն ընդգծել է, որ առկա է որոշակի առաջընթաց: Մենք պատրաստ ենք օգնել հայերին, նշել է նախագահը:
Հոկտեմբերի 23-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում նախ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, իսկ այնուհետև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտողարության տարածած մամլո հաղորդագրության մեջ ասված է, որ պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է կրակի դադարեցման և խաղաղ ազգաբնակչության պաշտպանության անհրաժեշտությունը: Պետքարտուղարը նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններ սկսելու հարցը: Պոմպեոն ընդգծել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների հիման վրա, ներառյալ՝ ուժի կիրառման սպառնալիքի կամ ուժի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության ու ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման իրավունքի հիման վրա:
ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից անմիջապես հետո ՀՀ արտգործնախարարն, արձագանքելով լրագրողների հարցերին, հանդիպումը որակել է «շատ լավ»: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հայտնել է Մնացականյանը՝ ի պատասխան՝ «կլինի արդյո՞ք զինադադար մոտ ապագայում» հնչեցրած հարցին:
Վաշինգտոնյան հանդիպումները ԼՂ հակամարտության շուրջ հաջորդել են ...

Կարդալ ամբողջովին