Դեպի վեր

«Yandex»-ն Ադրբեջանը գնել է, ՀՀ-ում ով օգտվում է այս ծառայությունից, դառնում է «գործակալ». սոցիոլոգն ահազանգում է

armtimes.com05/26/2023, 5:06

«Yandex»-ն Ադրբեջանը գնել է, ՀՀ-ում ով օգտվում է այս ծառայությունից, դառնում է «գործակալ». սոցիոլոգն ահազանգում է

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանում գործող «Յանդեքս» ընկերության ծառայություններից օգտվելով՝ վտանգի տակ ենք դնում ՀՀ անվտանգությունը։ Բանն այն է, որ վերջինս վստահ է՝ Ադրբեջանն այդ ծառայությունների միջոցով կարողանում է գաղտնալսել, տեղեկանալ ցանկացած բանի մասին։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով այս մասին՝ Սարգսյանը պարզաբանում է․ «Այդ ծառայությունն ի սկզբանե սկսել է գործել Թուրքիայում, Ադրբեջանն էլ վերջերս պաշտոնապես գնել է այն։ Այսինքն՝ ամբողջությամբ ենթարկվում է Ալիևին։ «Յանդեքս»-ն ակտիվորեն աշխատեց Թուրքիայի հետ, հետո Հայաստան մտավ։ Երբ, օրինակ, «Յանդեքս» տաքսիից ես օգտվում, քարտեզի վրա ցույց է տալիս՝ որտեղից ուր ես գնում, ինչ ես անում, օնլայն շարժվում է այն ու տեսանելի է, թե դու որ ժամին ինչ արեցիր։ Թշնամին քո ներսը տեսնում է, ու դու անվճար դա ցույց ես տալիս»։

Ըստ նրա՝ նրանք, ովքեր օգտվում են նշված ընկերության որևէ ծառայությունից, ապա կամա թե ակամա դառնում են ադրբեջանական գործակալ. «Երբ «Յանդեքս»-ի քարտեզը կամ այլ ծառայություն քո հեռախոսի կամ համակարգչի մեջ է, ապա տեսանելի է այն ամենը, ինչ դու անում ես։ Թշնամին հանգիստ դրա միջոցով կարող է կոտրել նաև քո հեռախոսը կամ համակարգիչը»:

Վերջինս նաև նշում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ է այս մասին, սակայն չի կարող պայքարել սրա դեմ, այն արգելափակել Հայաստանում։ Մարդիկ պետք է սկսեն կամավոր չօգտվել նշված ծառայություններից, որպեսզի հարցին լուծում տրվի։

«ԱԱԾ-ն պետք է մեզնից պահանջ ստանա, որ զբաղվի այս գործով։ Ազգային ժողովը պետք է քննարկում սկսի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը խնդրին ուշադրություն դարձնի։ Գուցե կարիք լինի ստեղծել կիբերանվտանգության հանձնաժողով։ Այսինքն՝ առաջարկ պետք է լինի չօգտվել «Յանդեքս»-ի ծառայություններից։ Կապը նրանց համար փակում ենք Հայաստանում, հետո սկսում հետևել, եթե որևէ մեկը VPN-ի միջոցով ( վիրտուալ մասնավոր ցանց. ծառայություն է, որը թույլ է տալիս միա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր