Դեպի վեր

Հիպերավտոմատացում և ավտոմատացում. Որո՞նք են տարբերությունները

panarmenian.net01/16/2023, 10:30
  • Email
  • Facebook
  • Twitter

Հիպերավտոմատացում և ավտոմատացում. Որո՞նք են տարբերությունները

16 հունվարի 2023 - 14:27 AMT

PanARMENIAN.Net - 2022 թվականին Gartner-ը կանխատեսել է 600 միլիարդ դոլար արժողությամբ համաշխարհային շուկա հիպերավտոմատացման տեխնոլոգիաների համար: Անկասկած, հիպերավտոմատացումը ոլորտային մոդայիկ բառից արագ անցում է կատարել ավտոմատացման համընդհանուր մոտեցման։

Տեխնոլոգիական հետազոտությունների և խորհրդատվական ընկերությունների հարցումները ցույց են տալիս, որ գործադիր տնօրենների մեծ մասը և տնօրենների խորհուրդների երկու երրորդը պահանջում են գործառնական գերազանցություն և աճ, որը հնարավոր է ապահովել հիպերավտոմատացիոն ռազմավարությունների միջոցով: Ըստ Gartner-ի գնահատման՝ ընկերությունների 56%-ն ունի 4 և ավելի հիպերավտոմատացման միաժամանակյա նախաձեռնություն, մինչդեռ առաջատար ընկերություններն ունեն ավելի քան 10 զուգահեռ նախագիծ:

Ինչպես ցանկացած նոր ձևավորվող տեխնոլոգիական տերմին, հիպերավտոմատացումը կարող է ունենալ բավականին տարբեր իմաստներ՝ կախված նրանից, թե ով է օգտագործում, գնում կամ վաճառում հիպերավտոմատացիոն պրոդուկտներն ու ծառայությունները: Այս հոդվածը կանդրադառնա հիպերավտոմատացման գաղափարին, թե ինչպես է այն համեմատվում ավտոմատացման այլ գործիքների հետ և ինչպես կարող է փոխակերպել բիզնես գործընթացները:

Ի՞նչ է հիպերավտոմատացումը

Հիպերավտոմատացման սահմանումներից մեկը ավտոմատացման գործիքների համակարգված օգտագործումն է, որի նպատակն է ավտոմատացնել այն ամենը, ինչը հնարավոր է ավտոմատացնել: Ավտոմատացնելով մեխանիկական, ժամանակատար և բարդ գործընթացները՝ հիպերավտոմատացումը բարձրացնում է աշխատակիցների արդյունավետությունն ու արտադրողականությունը: Ավտոմատացման կարիքների մեծացմանը և զարգացմանը զուգահեռ՝ ընկերությունները նաև շահում են՝ ստանալով հավելյալ ճկունություն և ընդլայնելիություն։

Ըստ մեկ այլ սահմանման՝ հիպերավտոմատացումը ռոբոտացված գործընթացների ավտոմատացումն (ՌԳԱ) (robotic process automation) է համատեղված ավտոմատացման այլ գործիքների հետ՝ նախագծերի շրջանակն ու բարդությունը մեծացնելու համար: Օրինակ, աշխատանքային ծավալի ավտոմատացման (workload automation), փաստաթղթերի խելացի մշակման (intelligent document processing), գործընթացների մայնինգի (process mining) կամ այլ ավտոմատացման գործիքներ ՌԳԱ-ի հետ կիրառելը հավասարազոր կլինի հիպերավտոմատացման:

Հիպերավտոմատացում կարող է լինել նաև ավտոմատացման շարունակական ինտեգրումը ընկերության գործընթացների անընդհատ կրկնվող ցիկլում:

Հիպերավտոմատացում և ՌԳԱ. ինչո՞վ են դրանք տարբերվում

ՌԳԱ-ն ավտոմատացման հիմքն է, որը պարզեցնում է մեխանիկական գործընթացները՝ կատարելով հստակ կանոնների վրա հիմնված, կրկնվող առաջադրանքներն ավելի արագ և արդյունավետ, քան մարդիկ: ՌԳԱ բոտերը կարող են «հաղորդակցվել» այլ բիզնես հավելվածների հետ մարդու նման՝ վերցնելով կամ փոխանցելով կառուցվածքային տվյալներ այլ համակարգեր և հավելվածներ, որպեսզի օգնեն ստեղծել ավտոմատացված հաշվետվություններ, ավտոմատացնել վեբ բրաուզերներ և այլն: ՌԳԱ գործիքներն օգտագործվում են կազմակերպություններում արտադրողականությունը բարձրացնելու, սխալները նվազեցնելու և այլնի համար: Բայց հիպերավտոմատացման հասնելու համար միայն ՌԳԱ-ն բավարար չէ: Հավելյալ գործիքները կարող են ներառել աշխատանքային ծավալի ավտոմատացում, արհեստական բանականություն, ֆայլերի անվտանգ փոխանցում և շատ ավելին: Թեև ՌԳԱ-ն բազմաթիվ տարբերակներով կարող է օգտագործվե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 392.5 401.5
EUR 418 435
RUR 5.52 5.85
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր