Դեպի վեր

20 տարի աղջկան փնտրելու ճանապարհին. մայրը բժիշկներին մեղադրում է մանկավաճառության մեջ

armtimes.com01/14/2021, 3:36

20 տարի աղջկան փնտրելու ճանապարհին. մայրը բժիշկներին մեղադրում է մանկավաճառության մեջ

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ այսօր սկսվեց Սյուզաննա Պատվականյանի բողոքն ընդդեմ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման:

Պատվականյանը արդեն տեւական ժամանակ է բարձրաձայնում է, որ Պերինատոլագիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրայամյանը, բժիշկներ Անդրանիկ Պողոսյանը և Արշակ Ջերջերյանը 2000 թվականին վաճառել են իր նորածին երեխային: Պատվականյանը արդեն 20 տարի է փնտրում է աղջկան, որին ծննդաբերել է 15 տարեկանում: 2000թ-ի փետրվարի 16-ին Պերինատոլագիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ծննդատուն է ընդունվում անփահաս ծննդկան, որը իրավապահների դիտակետում չհայտնվելու համար ներկայանում է ավագ քրոջ անձնական տվյալներով: Երեխային ծննդաբերելուց հետո Սյուզաննան գրանցում է ծնունդը, ապա գրում է հրաժվում է երեխայից: 12 տարի անց՝ 2012թ-ին, Սյուզաննա Պատվականյանը դիմում է իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ իրեն խաբել են, ինքը չի հրաժարվել իր երեխայից և աղջիկը՝ Ստելլա Պատվականյանը, վաճառվել է ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և բժիշկներ Անդրանիկ Պողոսյանի և Արշակ Ջերջերյանի կողմից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործը, որը սակայն հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է: Որդեգրումը ապօրինի ճանաչելու, անչափահասի հետ սեռական հարբերություններ ունենալու, երեխային ծնողից ապօրինի բաժաների, քննչի գործողությունները ոչ իրաչափ ճանաչելու և այլ հոդվածներով շուրջ 8 տարի հարուցվել են քրեական գործեր և կարճվել տարբեր հիմքերով:

Թերեւս վերջին բողոքը ներկայացվել է արդեն 2019 թվականին. Պատվականյանը կրկին իրապահներից պահանջում էր նոր երևան եկած հանգամանքների հիման վրա վերսկսել նախկինում կարճված քրեական գործը: Դիմել է գլխավոր դատախազի տեղակալին, որը գործը ուղղարկել է քննչական կեմիտե՝ նոր ուսումնասիրության:

Քննիչը, ուսումնասիրելով բողոքը, գտել է, որ առկա չէ, նոր երևան եկած հանգամաք և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել: Քննիչի որոշումը Պատվակայանը բողոքարկել է դատխազություն եւ կրկին մերժում ստանալուց հետո, դիմել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝պահանջով վերացնել քննչի և դատախազի որոշումները: Առաջին ատյանի դատարանը ևս մերժել է դիմում- բողոքը: Այժմ Պատվականյանը պայքարը շարունակում է Վերաքննիչ դատարանում: Չնայած այն պնդումներին, որ երեխան որդեգրված է, բողոքաբեր կողմը այսօր դատարանում պնդեց՝իրենք հավաստի աղբյուրներից տեղեկացել են, որ որդեգրում չի եղել, փոխարենը գրանցվել է, որ երեխան ծնվել է տան պայմաններում և որպես մայր է ներկայացվում նրան որդեգրողը: Առկա չէ նաև որևէ փաստաթուղթ, որ ծննդատունը դիմել է վարչական շրջանին, հայտնել երեխայից հրաժարվելու մասին, որի հիման վրա կատարվել է որդեգրում: Վստահ է, որ եթե այդ հանգամանքները ուսումնասիրության առարկա դառնային, կկարողանային որդեգրումը անվավեր ճանաչել:

Պատվականյանի ներկայացուցիչ Մարատ Կոստանյանի պնդմամբ՝ քրեական գործում կոծկվում են կարևոր հանգամաքներ, դրանց իրագործմանը նպաստում են վարույթ իրականացնող մարմինները և հատկապես Գլխավոր դատախազությունը:

Ռազմիկ Աբրհամյանի ներկայացուցիչ Սամվել Դիլբանդյանը ի պատասխան նշեց, թե արդեն գործ ունեն իրավունքի չարաշահման հետ, քանի որ հակառակ կողմի բարձրացված հարցերը արդեն քննվել են և առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, ընդ որում, ըստ նրա՝ բոլորն էլ բողոքարկվել են Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ: Ըստ Աբրահամյանի փաստաբանի՝ բողոքաբեր կողմն այս ամենն անում է՝ իմանալու, թե ովքեր են երեխային որդեգրողները:

Հիշեցնենք, որ ըստ Կառավարության N 64 որոշման՝ ՀՀ-ում որդեգրման մասին տեղեկությունները տրամադրվում են որդեգրողին և որդեգրվողին, այն էլ 18 տարին լրանալուց հետո: Որդեգրման հանձնած անձի համար նման տեղեկությունները հասանելի դառնալ չեն կարող:

Փաստաբան Դիլբանդյանը կոչ արեց բացահայտել իրենց հավաստի աղբույրները, որպեսզի պատշաճ քննություն կատարվի:

Թե ի՞նչ աղբյուրների մասին է խոսքը, «Հայկական ժամանակ»-ը նիստի ավարտից հետո հետաքրքրվեց փաստաբան Կոստանյանից. «Քննիչին հայտնել եմ տեղեկությունը, վերջինս ինձնից չի պահանջել աղբյուր բացահայտել, եթե հարցներին կհայտնի, իրենք գիտեն, որ տեղեկությունները հավաստի են, դրա համար են լռում: Սա մի անմբողջ «մաֆիա » է, որի «որջը» գտնվում է գլխավոր դատախազությունում»:

...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր