Դեպի վեր

Խուզարկություններ Գորիսի միջադեպի մասնակիցների տներում․ Aravot.am

shamshyan.com07/21/2021, 12:54

Խուզարկություններ Գորիսի միջադեպի մասնակիցների տներում․ Aravot.am

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների հիման վրա, Aravot.am-ի տեղեկություններով, երեկ՝ հուլիսի 20-ին խուզարկություններ են կատարվել Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի եւ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների միջեւ օրեր առաջ Գորիսում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցների տներում։ Վիճաբանության ընթացքում նաեւ կրակոցներ են հնչել։



Հիշեցնենք, ըստ քրգործի, հուլիսի 13-ին ժամը 23.00-ի սահմաններում, Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը հորեղբոր որդու 41-ամյա Գագիկ Պողոսյանի, ընկերների Հարութ Վարդանյանի, Արմեն Աղաջանյանի, Էրիկ Զադայանի, Արմեն Հովսեփյանի, Հարութ Լալազարյանի, Մհեր Սահակյանի հետ Գորիս համայնքի Գետափնյա եւ Գ.Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում վիճաբանել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 27-ամյա Տիգրանի հետ։ Տիգրանի հետ են եղել Հրաչիկ Թունյանը, Նորայր Մնացականյանը, Մելիք Բարսեղյանը եւ վերջինիս որդին՝ Մուշեղ Բարսեղյանը։ Առաջացած ծեծկռտուքի ընթացքում Կարեն Պողոսյանը իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» 44 XX 044 ա/մ-ից վերցրել է ապօրինի պահվող ինքնաձիգը եւ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով անկանոն կրակահերթ է արձակել, ինչի արդյունքում Հարութ Վարդանյանը եւ Մելիք Բարսեղյանը ստացել են հրազենային վիրավորումներ:

Կարեն Պողոսյանի բնակության հասցեում եւ կից օժանդակ շինություններում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Նույն օրը խուզարկություն է կատարվել նաեւ Կարեն Պողոսյանի ընտանիքին պատկանող Գորիս քաղաքի «Զանգեզուր» ռեստորանահյուրանոցային համալիրում (լուսանկարում), որի ընթացքում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տ/չ 1 փամփուշտ:

Խուզարկություն է կատարվել Նորայր Մնացականյանի բնակության հասցեում եւ կից օժանդակ շինություններում, որի ընթացքում տան նկուղային հարկում գտնվող պահարանի մեջ կախված զինվորական բաճկոնի աջ գրպանից հայտնաբերվել է 7.62մմ տրամաչափի փամփուշտ։ Ըստ խուզարկության մասնակից Լուսինե Բարսեղյանի, հավանաբար պատկանում է ամուսնուն՝ Նորայր Մնացականյանին, որը մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին։ Aravot.a...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր