ՀՀ ոստիկանության Տավուշի բաժին հունվարի 22-ի կեսօրին դիմել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ և հայտնել էր, որ գիշերը հանգուցյալ քենակալի տնից, որն իրեն է վստահված, գողություն են արել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, բաժնի օպերատիվ խումբը քննիչի և փորձագետի հետ մեկնեց Արծվաբերդ: Պարզվել է, որ պատշգամբի պատուհանը կոտրել ու մտել էին տուն, տարել սպասք ու տնտեսական ապրանքներ:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական միջոցառումների արդյունքում ահազանգից 30 րոպե անց կասկածանքով Տավուշի բաժին բերման ենթարկվեց 35-ամյա մի տղամարդ: Նա խոստովանեց, որ գողությունն արել է ինքը:
Հարուցվել է քրեական գործ: Գողոնն առգրավվել է, նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բերման ե...
Կարդալ ամբողջովին