Լոնդոնաբնակ երգչուհի Ripsime-ն (Հռիփսիմե Բաբաջանյան) ներկայացել է նոր՝ «Tell Me The Lie» երգով եւ տեսահոլովակով: 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցած ապրումները եւ ոչ միայն, նա ամփոփել է այս աշխատանքում:«Զգացի, որ երգն իսկապես յուրահատուկ է, ուզում էի՝ տեսահոլովակն էլ արտացոլի այն ամենն, ինչ զգացել եմ պատերազմի ժամանակ: Ընտանիքս Ստեփանակերտից է, այժմ էլ այնտեղ է բնակվում։ Պատերազմի 6 շաբաթների մեծ մասն այնտեղ են եղել. շատ դժվար շրջան էր։ Ցավը, որ ապրեցի, անհնար է բառերով արտահայտել. վիճակն էլ ավելի էր բարդացնում հեռվում լինելս»,- BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է Ripsime-ն:
Երգչուհու խոսքով՝ տեսահոլովակում հետին թվով ներկայացված արցախյան կադրերի եւ պատերազմական օրերին տեղի ունեցած դեպքերի միջեւ ապշեցնող զուգադիպություններ կան:
«Կադրեր կան Արցախի մասին պատմող «Gods Fog» ֆիլմից, որը նկարահանվել է դեռեւս 2018 թվականին: Տեսահոլովակի սկզբում կտեսնեք, որ հերոսուհին մատներով «ատրճանակ» է պահում Շուշիի եկեղեցու վրա։ Սա նկարահանվել է 2018-ի հոկտեմբերին, եւ արդեն 2020...
Կարդալ ամբողջովին