Դեպի վեր

Երեւանում հասարակական տրանսպորտը վերագործարկվելուց հետո 14 երթուղի նորից չի սպասարկվում

armtimes.com05/22/2020, 7:00

Երեւանում հասարակական տրանսպորտը վերագործարկվելուց հետո 14 երթուղի նորից չի սպասարկվում

Ուղեւորահոսքի զգալի պակասի ու ֆինանսական խնդիրների պատճառով Երեւանի ավտոբուսային 2 եւ միկրոավտոբուսային 10 երթուղիներում հասարակական տրանսպորտ ժամանակավորապես չի շահագործվի: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ գործունեությունը կասեցրած ընկերությունները մասնավոր են: Չեն սպասարկվում ավտոբուսային 24 եւ 37 համարի երթուղիները, իսկ միկրոավտոբուսայիններից՝ 24, 26, 27, 36, 47, 50, 52, 57, 59, 75ա, 71 եւ 114 համարները:

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո շուրջ երկու ամիս չգործած հասարակական տրանսպորտի աշխատանքը վերսկսվել էր մայիսի 18-ից: Բայց ուղեւորահոսքը փոքր է՝ կրթական հաստատությունները չեն գործում, քաղաքացիների մի մասը շարունակում է աշխատել տանը, սահմանված նստատեղերից մեծ քանակով ուղեւոր տեղափոխելու արգելքը խստորեն է պահպանվում: Դեռ երթուղի դուրս գալու առաջին օրը որոշ վարորդներ ՀԺ-ի հետ զրույցում ասել էին, որ պատրաստվում են մինչեւ երեկո աշխատել, բայց եթե նվազ ուղեւորահոսքի պատճառով օրվա վերջում գումար ընդհանրապես չմնա, այլեւս երթուղի դուրս չեն գա: Այժմ հենց այդ պատճառով էլ վերը նշված երթուղիներում տրանսպորտը դադարել է գործել:

Քաղաքապետի խոսնակի փոխանցմամբ, հասարակական տրանսպորտը ապասարկում են ե՛ւ համայնքապատկան ընկերություններ ե՛ւ մասնավորներ, ու որպեսզի խնդիրը որոշակի մեղմվի, քաղաքապետարանն առաջիկայում այդ երթուղիները կլրացնի իր ենթակայությամբ գործող ընկերությունների տրանսպորտային միջոցներով: Թե քանի ավտոբուս կամ միկորավտոբուս կաշխատի այդ երթուղիներում, դեռ պարզ չէ:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հասարակական տրանսպորտի վերագործարկման առաջին օրը, անդադառնալով աննախադեպ ցածր ուղեւորահոսքին, նշել էր, որ օրվա վերջում կամփոփեն, հաջորդ օրն էլ կաշխատեն եւ դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ ճանապարհով պետք է առաջ շարժվեն: Իսկ նման պայմաններում աշխատող եւ օրվա պլանը չկատարող մասնավոր ընկերությունների վարորդների հետ կապված, Սա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր