PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է Viva University («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
Վիվա-ՄՏՍ-ի կրթական ծրագրի շրջանակում տարբեր բուհերի ուսանողներ արդեն 8 տարի ինքնաբացահայտման և դրսևորվելու հնարավորություն են ստանում: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարևորում է ոչ միայն աշխատակիցների շարունակական վերապատրաստումը, այլև` մասնագիտական գիտելիքի և գործնական հմտությունների փոխանցումն ուսանողներին: Տարիների փորձը կիսելու պատրաստակամությունը մեծ ներդրում է նաև աշխատող-գործատու օղակում առաջընթաց արձանագրելու համար:
«Մասնագիտության ընտրությունը ճանապարհ է ամբողջ կյանքի համար։ Այդ ընտրությունը, սակայն, ընդամենը գործի կեսն է․ ժամանակակից աշխարհը պահանջում է անընդհատ զարգացում, և այս պայմանը չափազանց կարևոր է դարձնում կրթության շարունակությունը կրթական հաստատություններից դուրս։ Հմտությունների գործնականում կիրառումը, դրանց կիրառման տարբերակները, ֆունկցիոնալ կապերի կառուցումը, հաճախորդամետության (ներքին և արտաքին) կարևորության գիտակցումը զարգացման անհրաժեշտ, էական և անփոխարինելի փուլեր են: Փոխվում են պահանջները, դրանց կատարման մեթոդներն ու գործիքակազմը: Աշխատաշուկայում քո տեղը գտնելու, կայուն աճ և հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել վերը նշված գործոնները: Աշխատանքային փորձառության իմ տարիները թույլ են տվել գալ մի եզրահանգման. կան մարդիկ, որոնք չեն օգտագործում ստեղծված հնարավորությունները, և կան նրանք, որոնք և´ եղած հնարավորություններն են օգտագործում, և´ նորերն են ստեղծում: Հույս ունեմ, որ մեր տասնութ տարվա աշխատանքի ընթացքում կուտակած գիտելիքով կրթված ուսանողները, անկախ իրենց ապագա աշխատավայրից, կնախընտրեն միանալ երկրորդ խմբին», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտու...
Կարդալ ամբողջովին